Ըստ Շոյգուի՝ ռուս խաղաղապահների «անձնուրաց գործողություններն օգնել են խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուս խաղաղապահների «անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողություններն» օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շնորհակալ եմ մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, իրենց անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից։ Խաղաղապահները համակողմանի բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և կարիքավորներին»,- ասել է նա ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցությանը։

Ըստ Շոյգուի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի օգնությամբ տեղակայվել է մոդուլային քաղաք՝ ժամանակակից սարքավորումներով, հանդերձարան՝ վիրաբուժական օգնության հնարավորությամբ, օպերացիոն մոդուլ՝ վերակենդանացման բաժանմունքով։ Նա նաև նշել է, թե ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից «Հայաստանի տարածք է տարհանվել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 32 հազար երեխա»։

Հավելենք, որ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների հետևանքով 100 հազարից ավելի հայ բռնի տեղահանվել է Հայաստան։

Էմմա Չոբանյան