Բաքվի կողմից ուղղորդված ՄԱԿ-ի ի՞նչ առաքելություն է այցելել Արցախ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանում տեղակայված ՄԱԿ-ի գործակալությունների առաքելությունը, Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորությամբ, կիրակի այցելել էր Լեռնային Ղարաբաղ (Ստեփանակերտ ու Լաչինի միջանցք), որից հետո իրականությանն ու առկա փաստերին հակասող հայտարարություն տարածել։ Միայն այն, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի թիմը հայտարարել է, թե քաղաքացիական ենթակառուցվածներին հասցված վնաս չեն տեսել, արդեն իսկ տարօրինակ է՝ հաշվի առնելով այն, որ համացանցում վաղուց են տարածված սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ բնակելի շենքերի հրետակոծության կադրերը։

Ըստ ամենայնի, ՄԱԿ-ի թիմի անդամներին, որոնց թվում նաև ադրբեջանցիներ են եղել, Բաքուն տարել է նախապես առանձնացված վայրեր՝ այդպիսով թաքցնելով սեփական ռազմական հանցագործությունները։ Այդպես ասվում է նաև ՄԱԿ-ի թիմի հայտարարության մեջ, որ «քաղաքի այն հատվածները, ուր այցելել են, ենթակառուցվածներին վնաս չեն տեսել»։

Հայտարարության համաձայն՝ առաքելության կազմում ընդգրկված են եղել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ՄԱԿ-ի անվտանգության և անվտանգության վարչության տեխնիկական թիմը:

Հավելենք, որ Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան բավական սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ռաշադ Հուսեյնովը, որի անունից էլ հրապարակվել է առաքելության հայտարարությանը, X-ի իր էջում հավանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի գրառումը՝ հակահայ ենթատեքստով։

Աբդուլաևան հարցազրույց է տվել ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին՝ ամեն կերպ փորձելով հերքել ու թաքցնել Արցախում իրականացվող հայերի էթնիկ զտումը։ Նա հայտարարել է, թե հայերը, իբր, ինքնակամ են լքում Լեռնային Ղարաբաղը։ Աբդուլաևան ամեն կերպ փորձել է նաև արդարացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումները Հայաստանի, այդ թվում՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Ադրբեջանում ՄԱԿ-ի աշխատակիցն էլ հավանել է այս հրապարակումը։

Էմմա Չոբանյան