Ադրբեջանի գլխավոր դատախազն Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել

Լուրեր

22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի՝ հոկտեմբերի 1-ին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Լրատվականը հիշեցնում է, որ չորեքշաբթի Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձում էր անցնել Հայաստան տասնյակ հազարավոր այլ անձանց հետ, ովքեր փախչում էին երկրից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար անցյալ շաբաթ Բաքվի կողմից իրականացված 24-ժամյա հարձակումից հետո։

«Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի ձերբակալության օրդերն արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։

Euronews-ը գրում է նաև, որ մինչ Բաքուն խոստանում է հարգել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքները, շատերը փախչում են՝ վախենալով հաշվեհարդարից կամ իրենց լեզուն օգտագործելու և կրոնն ու մշակութային սովորույթները դավանելու ազատությունը կորցնելու մտավախության պատճառով: