Լեռնային Ղարաբաղի կործանումը ցույց է տալիս, որ Արևմուտքը կրկին չկարողացավ դիմակայել ագրեսիային․ The Telegraph

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի կործանումը ցույց է տալիս, որ Արևմուտքը կրկին չկարողացավ դիմակայել ագրեսիային։ Այս ասվում է The Telegraph-ի՝ «Ժողովրդավարական ազգին թույլ տվեցին մեռնել. ՄԱԿ-ը ևս մեկ անգամ ձախողեց» վերտառությամբ հոդվածում։

Վերջին ներխուժումն արագ տեղի ունեցավ և հարյուրավոր ուղղափառ քրիստոնյաներ սպանվեցին ագրեսորի կողմից, ասվում է հրապարակման մեջ: Հայաստանն այլընտրանք չուներ, քան փրկել իր հազարավոր մարդկանց մահից՝ հանձնելով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի դաժան ուժերին։

Հերթական անգամ հիմնական մեղավորը Ռուսաստանն է. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անմտորեն նրան հանձնեց խաղաղությունը պահպանելու պարտականությունը, բայց երբ Հայաստանը դատապարտեց Ուկրաինա ներխուժումը, Պուտինը վրեժխնդրության համար հանեց Լեռնային Ղարաբաղի ողջ պաշտպանությունը և ադրբեջանական բանակի կապը բաց թողեց։

120,000 քաղաքացիներ այժմ գտնվում են նրա ողորմածության տակ՝ ստիպված կա՛մ լքել իրենց պապենական տները, կա՛մ ապրել մի բռնակալության ներքո, որը երկար տարիներ ատելություն է սերմանել իրենց դեմ:

Լեռնային Ղարաբաղը փոքր, լեռնային երկիր է ամպերի մեջ, դարեր շարունակ բնակեցված հայերով։ 301 թվականին այն առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը։

Հարյուրավոր ուղղափառ եկեղեցիներն ու նրանց հնագույն առեղծվածային խաչքարերը (շատերն այժմ քանդված կամ ոչնչացված են ագրեսորների կողմից) գրավում են այցելուներին Հայաստանի մայրաքաղաք Երևանից, որոնք 6 ժամ ճանապարհ են անցնում Արարատ լեռան ստորոտով դեպի Ստեփանակերտ՝ Ղարաբաղի ժողովրդավարության կենտրոնը, որը լուծարվել է այս շաբաթ։ Ուղևորությունը ժամանակակից օդանավակայանից օդային ճանապարհով ընդամենը 20 րոպե կլիներ: Սակայն օդանավերը տարիներ շարունակ թռիչք չեն կատարել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը սպառնում է խոցել դրանք։

Երկիրը Ռուսաստանի ձեռքն է ընկել XIX դարի սկզբին, և այն ժամանակվա առաջին մարդահամարի ժողովրդագրական տվյալները վկայում են, որ այն համահայկական է եղել և տարածքը պետք է հատկացվեր այս պետությանը, երբ Ստալինը 1920 թվականին բաժանեց այն՝ Լեռնային Ղարաբաղը տալով Ադրբեջանին։ Այս սխալը չի շտկվել մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսված քաղաքացիական պատերազմը, նշում է հոդվածագիրը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միանգամայն անհեթեթորեն, անկլավի անվտանգությունը վստահեց Ռուսաստանին, որը լուրջ չվերաբերվեց իր պարտականություններին, և 2020 թվականին պատերազմը նորից սկսվեց։ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկեց Ուկրաինայի վրա հարձակվելու համար ՌԴ-ին դատապարտելու համար, և Պուտինը վճռական դարձավ՝ դադարեցնելու աջակցությունը և վրեժխնդիր լինելու:

Վերջին կաթիլը եղավ այս ամիս, երբ Հայաստանը որոշեց միանալ Միջազգային քրեական դատարանի (ICC) կանոնադրությունը, որը հետապնդում է Պուտինին ուկրաինացի երեխաների առևանգման համար: Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ էր կանչվել Հայաստանի դեսպանը և, ինչպես որակել է ՌԴ-ն, «կոշտ բողոք» է հայտնվել նրան։ Երբ դա արեց, Ադրբեջանը ներխուժեց։

Ինչպե՞ս պետք է Միացյալ Թագավարությունն արձագանքի, հարցադրում է անում The Telegraph-ը։ Ալիևը, ինչպես և Պուտինը, մեղավոր են միջազգային հանցագործությունների մեջ, և Բրիտանիան պետք է դատապարտի այդ բռնությունը։ ՌԴ-ն ևս պետք է դատապարտվի Անվտանգության խորհրդի կողմից իր վրա դրված պարտավորությունները չկատարելու համար։ Ըստ պարբերականի՝ Միացյալ Թագավորությունը պետք է առաջարկի հոգ տանել հազարավոր փախստականների մասին, քանի որ նրանք բոլորը կրկնակի միջազգային խաբեության զոհ են: Նրանք բոլոր հիմքերն ունեին՝ վախենալու հալածանքներից, եթե մնային իրենց բնակության վայրերում:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Լեռնային Ղարաբաղը կհիշվի որպես ևս մեկ պատճառ, որի համաձայն՝ այն այլևս չի համապատասխանում իր նպատակներին։ Ինչպես մեզ հիշեցնում է ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ այդ նպատակը կայանում է «հաջորդող սերունդներին պատերազմի արհավիրքներից ազատելու մեջ», բայց այն չի կարող արտաքսել ՌԴ-ին (եթե անգամ Պուտինը միջուկային զենք կիրառի), որը կարող է իր արտաքսման դեմ վետո կիրառել, ՄԱԿ-ը չի կարող արտաքսել անգամ Ադրբեջանին ագրեսիայի համար, քանի որ ՌԴ-ն վետո կդնի ԱԽ-ի կողմից անհրաժեշտ բանաձևի վրա։

Միակ ճանապարհը ՄԱԿ-ին փոխարինելն է, քանի որ դրա Անվտանգության խորհուրդը պիտանի չէ այս նպատակի համար: Այն ունակ չէ բարեփոխումների, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը վետո կդնեն բարեփոխումների վրա։

«Անվտանգությունը» կգա միայն միջազգային ներկայացուցչական մարմնի կողմից, որն ունի բարոյական, ռազմական, տնտեսական ուժ՝ զսպելու ավտորիտար ագրեսիան, եզրափակում է հոդվածագիրը: