«Ցավդ տանեմը» պետք է ոչ թե ասել, այլ անել, փորձենք ազգովի չխելագարվել. Էդգար Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ցանկացած խոսք, որը բերում է պառակտման, հիմա պետք է բացառվի: Հիմա մեր ազգի հոգեկան վիճակը ծանր է, կրիտիկական, ուստի ցանկացած վիրավորանք պետք է կտրականապես արգելվի, ես այս առումով նույնիսկ կողմ եմ դաժան ցենզուրային»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը` անդրադառնալով Արցախի կորստին և դրա ֆոնին սոցցանցերում առկա ատելության խոսքին ու տարբաժանումներին:

Եվ չնայած հսկայական կորստին, ռեժիսորը հորդորում է չհուսահատվել, ասում է` Գերմանիան համաշխարհային երկու պատերզմներում պարտվել է, բայց այսօր տնտեսապես ամենազարգացած երկրների ցանկում է. «Չկա ազգ, որը չի պարտվել: Հիմա ուղղակի սուս-փուս օգնել է պետք իրար` առանց ավելորդ պաթոսի ու ամպագոռգոռ խոսքի: Բայց կա մի բան, որը պարտադիր է`մենք պետք է հայկական «Նյուրնբերգյան դատավարություն» անենք, և ամբաստանյալի աթոռին նստեցնենք հայտնի դեմքերի, ընդ որում` 90-ականներից ենք սկսելու` հասկանալու համար` ինչ չի կարելի անել: Բոլորը պետք է ստանան իրենց պատիժը, այլապես կվերանանք քարտեզի վրայից: Անպատժելիությունը ծնեց այսօրվա օրը: Բոլորը երեսուն տարի շարունակ ինչ արեցին` մարսեցին»:

Էդգար Բաղդասարյանը շեշտում է` վերջին երեսուն տարում մենք կեղծ հայրենասիրություն խաղացինք, իմիտացիա արեցինք ու բյուջեն թալանեցինք: Նա խոսում է նաև այն արվեստագետների մասին, որոնք այս ծանր օրերին լուռ են. «Ես չեմ կարող ընդունել այն արվեստագետին, որն այս օրհասական պահին կես բերան չի խոսում, իրեն այս ժողովրդի մաս չի համարում: Մենք հիմա պարտավոր ենք իրար օգնել ու կարեկցել: «Ցավդ տանեմը» պետք է ոչ թե ասել, այլ անել: Փորձենք ազգովի չխելագարվել ու վերապրել այս ցավը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան