Վարդանյանը՝ Բաքվում կալանավորված, Բաբայանը՝ մեկնեց Շուշի․ ինչ է սպառնում Արցախի պաշտոնյաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 20:48
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել
Բոլորը

Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն այսօր առավոտյան հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի «սև ցուցակում» է։ Բաբայանը որոշում է կայացրել Ստեփանակերտից ինքնակամ մեկնել Շուշի՝ փաստացի հանձնվելով Ադրբեջանին։

«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,- նշել է Բաբայանն իր հայտարարության մեջ։

Factor TV-ն հայտարարությունից անմիջապես հետո փորձեց կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն արդեն հասանելի չէր։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար առնվազն տարակուսելի է Բաբայանի նման կտրուկ քայլը։

Թեև ադրբեջանական լրատվամիջոցները նույնպես տարածել են Բաբայանի հայտարարությունը ինքնակամ Շուշի ներկայանալու որոշման վերաբերյալ, սակայն մինչ այս պահը այլ մանրամասներ հայտնի չեն։ Որևէ տեղեկություն չկա՝ նախագահի խորհրդականը հասե՞լ է Շուշի, թե՞ ոչ։

Իսկ երեկ Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Արդեն այսօր Բաքուն հայտարարեց, թե Վարդանյանին միանգամից երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ «ահաբեկչության ֆինանսավորում», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն» և «Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։ Նախկին պետնախարարին այսօր կալանավորեցին 4 ամսով։

Վարդանյանի առևանգումից ժամեր անց ՀՀ Կառավարությունը հայտարարեց, որ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Ձերբակալման լուրից շատ չանցած Կրեմլի խոսնակից լրագրողները հետաքրքրվել էին՝ ինչպես են ՌԴ-ում վերաբերվում Վարդանյանի ձերբակալությանը։ Դմիտրի Պեսկովը հայտարարեց՝ եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա իրենք կպաշտպանեն նրա իրավունքները։ Վարդանյանը, մինչդեռ, 2022 թվականին՝ Արցախ տեղափոխվելուց առաջ, հայտարարել էր, որ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Իրավապաշտպանները շեշտում են՝ ՀՀ անձնագիր ունեցող  Վարդանյանի և Բաբայանի անվտանգությունը պետք է երաշխավորվի Հայաստանի կողմից։

Միջազգային իրավունքի մասնագետ Արտակ Զեյնալյանը, Կյանքի իրավունքի և խոշանգումներից զերծ մնալու կոնվեցիոն իրավունքներից զատ, այլ գործընթացներ է մատնանշում, որոնք պետք է ավելի վաղ իրականացվեին Հայաստանի կողմից։

Զեյնալյանի մատնանշած վտանգի մասին պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում նաև Արցախում։ Նշվում է, որ ադրբեջանցիները ցուցակագրել են արցախյան պատերազմների մասնակիցներին, Արցախում՝ Ադրբեջանի մասով հրապարակումներ կատարած անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյանների, որոնց թվում է նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մասնագետները հնարավոր ձերբակալություններն առաջիկայում չեն բացառում։

Այս ամբողջ գործընթացն ավելի սահուն և առանց անախորժությունների կընթանար, եթե Հայաստանն ավելի վաղ դիմեր ՄԱԿ-ին։ Այս մասին իր մտահոգություններ է բարձրաձայնում Արտակ Զեյնալյանը։

Իսկ ի՞նչ պետք է անի այսօր Հայաստանը՝ Բաբայանի, Վարդանյանի, հետագայում՝ նաև այլոց իրավունքների մասով։ Նինա Կարապետյանցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր բնորոշմամբ՝ սարսափելի հայտարարությունն է հիշեցնում։

Դավիթ Բաբայանի և Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից հետապնդվելուն զուգահեռ՝ ուշագրավ է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույց տվեց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրածների նկատմամբ հետապնդման քաղաքականությունը՝ հարց էր ծագում, թե ինչպես է Բաբայանն անարգել հատել ՀՀ սահմանը։ Չնայած Բաբայանի պարզաբանմանը՝ հանրության շրջանում շարունակում է քննարկվել նրա անխոչընդոտ վերադարձը Հայաստան։

Բաքվի կողմից ձերբակալման հավանական սցենարը հաշվի առնելով՝ արցախցի նախկին ու ներկա պաշտոնյաները հիմնականում խուսափում են հստակեցնել իրենց գտնվելու հստակ վայրը։ Լռում են նաև պաշտոնաթող նախագահները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան