«Հողերը վերցրին, ջուրը կտրին». 2022-ի խոշոր սադրանքից 1 տարի անց նոր բախումների վտանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Արցախի պաշտպանության բանակից հայտնում են հակառակորդի կրակոցի հետևանքով մեկ վիրավորի մասին։ Հայաստանի ՊՆ-ն էլ այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը ռազմական սադրանքի էր դիմել նաև այս ամսվա սկզբին Սոթքի ուղղությամբ։ Սեպտեմբերի 1-ին հայկական կողմն ունեցավ երեք զոհ և երկու վիրավոր։

Իսկ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, թշնամական կողմը հարձակում էր սկսել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տեսակի զենքերից թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հարվածի տակ էին Ներքին Հանդ, Վերին Շորժա, Սոթք և Արտանիշ բնակավայրերը։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ամենախոշոր սադրանքը տևեց մինչև սեպտեմբերի 15-ը, հայկական կողմը 224 զոհ ունեցավ, վնասվեց 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։

Սյունիքի մարզի Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ մարտական գործողություններից մեկ տարի անց ոչինչ չի փոխվել․ թշնամական կողմը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները։ Ներքին Հանդի 250 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ մնում են Ադրբեջանի զինուժի լիակատար վերահսկողության տակ։

Ներքին Հանդի այս հողատարածքներից զատ՝ ադրբեջանական կողմը 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, 2023 թվականի ապրիլին, ըստ ԳՇ-ի տվյալների, օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներից 150 քառակուսի կմ։

Ինչպե՞ս է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատկերացնում հայկական տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը․ մինչև հիմա որևէ հստակություն չկա։ Նիկոլ Փաշինյանը, որը 44-օրյա պատերազմից հետո խոսում է խաղաղության դարաշրջան բացելու անհրաժեշտությունից, չի հստակեցնում՝ հակառակորդի զինուժը դուրս է բերվելու ենթադրյալ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առա՞ջ, թե՞ հետո։

Հանրային գործիչ Արփի Թոփչյանը երկու տարի առաջ օկուպացված տարածքների ազատագրումը պատկերացնում է ռազմական գործողությունների ճանապարհով։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կուտակի բավարար ուժային կարողություններ, որպեսզի սահմանին նոր սրացումները չլինեն, սակայն նա իրատեսական չի համարում պատերազմի միջոցով օկուպացված տարածքների ազատագրումը։

Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հեռախոսազրույցներ էր ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Վրաստանի առաջնորդների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այսպես ՀՀ վարչապետը փորձում է կանխել ռազմական բախումները։ Ըստ նրա՝ ճգնաժամի վաղ փուլը հաղթահարվել է՝ նկատի ունենալով սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ գործողությունները, բայց սա չի նշանակում, որ պետք է բացառել նոր սրացումները։

Արփի Թոփչյանի պնդմամբ՝ քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել, Հայաստանը չի կարողանալու հզորանալ՝ Ադրբեջանի դեմ պայքարելու համար։

Վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումներ են արձանագրվել թե՛ ՀՀ սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում։ Չնայած դրան՝ ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Կովկասում պատերազմի բռնկման հավանականությունը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի։ Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն»,- ասել է իրանցի գեներալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան