Բաքուն բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ Արցախի դրոշի հայտնվելու հետ կապված

Լուրեր

16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
Բոլորը

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքով դիմելու է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ մարզադաշտում Արցախի դրոշի հայտնվելու հետ կապված։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ֆեդերացիայի մամուլի խոսնակ Էլնուր Մամեդլին։

Բացի այդ, ադրբեջանական ֆեդերացիան նաև հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՖՖ-ին «դադարեցնել սադրանքները»։

«Հիշեցնում ենք, որ նման բան առաջին անգամ չէ տեղի ունենում։ ԱՖՖԱ-ն դիմել է և կշարունակի բողոքներ ներկայացնել ՈՒԵՖԱ-ին և այլ կառույցներին՝ ֆուտբոլը որպես քաղաքական գործիք օգտագործելու բոլոր գործողությունների վերաբերյալ: Այս հարցով դիմելով ՈւԵՖԱ-ին՝ հույս ունենք, որ կազմակերպությունն արդար որոշում կկայացնի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման առաջին կեսի ավարտին մարզադաշտում հայտնվեց Արցախի դրոշ՝ դրոնով ամրացված: Մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում ծածանվելուց հետո դրոշը դուրս բերվեց մարզադաշտից։

Էմմա Չոբանյան