27 դեպքերում բարձրացնում եք տուգանքը, 29 նոր պատասխանատվություն սահմանում․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով ձևավորվել է Տեսչական մարմինների համակարգը: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այդ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախատումների համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների անվանումները. այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը զեկուցելիս:

Ըստ զեկուցողի՝ տեսչական մարմինների վերահսկողության ոլորտներում մի շարք օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքով նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ, բացի այդ՝ տեսչական մարմինների փորձը ցույց է տալիս, որ գործող օրենսգրքում նախատեսված որոշ իրավախախտումների համար տուգանքի չափը բավարար չէ այդ իրավախախտումը կանխելու համար? Դրանք որոշ դեպքերում այնքան ցածր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել տուգանքը, քան վերացնել իրավախախտումը:

«Ելնելով կոնրկետ տեսչական մարմնի ոլորտային առանձնահատկություններից՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը»,- ասել է Պետրոս Մարտիրոսյանն ու հավելել, որ նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և (կամ) պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է:

Պետրոս Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ կարգավորումների արդյունքում կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության օրենսդրություններով նախատեսված այն պահանջները խախտելու համար, որոնց համար ներկայումս պատասխանատվություն սահմանված չէ:

«Միևնույն ժամանակ, ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից և արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից, որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ կնախատեսվի նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ կվերանայվի նախատեսված տուգանքի չափը, կհստակեցվի տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, միասնական կարգավորում կնախատեսվի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու համար»,- նշեց նախագծի զեկուցողը:

Կարգավորման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ներկայացնել, թե նոր պատասխանատվության քանի հոդված է առաջարկվում, քանիսով է պատասխանատվությունը խստացվում կամ տուգանքներն ավելացվում և քանիսով մեղմացվում»։

«Մեր հաշվարկներով՝ 29 նոր պատասխանատվություն եք առաջարկում, 27 դեպքերում բարձրացնում եք տուգանքը կամ խստացվում պատասխանատվությունը, և 5 դեպքում է նվազեցվում է կամ կրկնակիության համար պատասխանատվությունը հանվում է»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։