Եզրակացություններ ենք անելու ստեղծված իրավիճակից. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվում ՌԴ հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու առնչությամբ

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ:

«Ի պատասխան ԶԼՄ-ների կողմից ուղարկված բազմաթիվ հարցումների, ստիպված են ևս մեկ անգամ հայտարարել, որ ՌԴ քաղաքացիներն իսկապես Ադրբեջան այցելելիս ենթարկվում են խտրականության էթնիկ հողի վրա:

Ընթացիկ տարվա սկզբից ՌԴ 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), այնուհետև բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին: Որպես «հիմնավորում» է ներկայացվել այն, որ մեր քաղաքացիներն ունեն հայկական ազգանուններ, անուններ կամ հայրանուններ: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ գտնելու «հայ նախնիներին»:

Այս ամենը խիստ վայրի դրսևորում է՝ չխոսելով այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում՝ որը հակասում է ռուս-ադրբեջանական բարեկամության համագործակցության և փոխադարձ անվտանգության համաձայնագրի ոգուն ու տառին, որ ստորագրվել էն 1997 թ.  Հուլիսի 3-ին:

Մենք բազմիցս, այդ թվում և Բաքվում ՌԴ դեսպանության և ՌԴ արտգործնախարարության պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել այդ զայրացնող գործելաոճը, իրականացնել քննություն և արժանի գնահատական տալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց պահվածքին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես ազգային ու կրոնական հանդուրժողականության, բազմամշակութայնության օրինակ, իսկ վերջերս էլ հայտարարել էր հայ-ադրբեջանական հասարակական երկխոսություն սկսելու մտադրության մասին:

Սակայն մեր ակնկալիքները չարդարացան: Միջադեպերի քննություն չի իրականացվել: Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Մենք այս պատասխանը համարում ենք անհասկանալի և ոչ գոհացնող: Դա, ցավոք սրտի, ցույց է տալիս, որ Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի պես ռիսկի են գնում կամայականության զոհը դառնալ:

Շարունակում ենք պահանջել դադարեցնել այս վրդովվեցնող խտրական գործելաոճը, որն անհամատեղելի է երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրավիճակից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Բաքվից պահանջել էր դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը:

«Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ»,- հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից:

Սրան հաջորդել էր Բաքվի պատասխանը: «Ցավոք, հայազգի որոշ դեմքեր էթնիկ հողի վրա թշնամական վերաբերմունք են դրսևորում, այդ պատճառով էլ մենք որոշ միջոցառումներ ենք իրականացնում», – ասել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: