«Միակ ճանապարհը երկխոսությունն է և ապագայի քննարկումն Ադրբեջանի կազմում»․ Բայրամովը՝ Արցախի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ»-ին և հունգարական Magyar Demokrata հրատարակությանը տված հարցազրույցում կրկին ադրբեջանական կեղծ քարոզչական թեզերն է հնչեցրել, նաև հայտարարել, թե Արցախի հայերի «վերաինտեգրման գործընթացն այլընտրանք չունի»։

«Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչը տարեսկզբին առաջին հանդիպումն անցկացրեց Ղարաբաղում, որից հետո, որպես յուրատեսակ «ռոտացիա», հաջորդեց Ադրբեջանի քաղաքներից մեկում երկրորդ հանդիպման հրավեր։ Հայ բնակչության ներկայացուցիչների ուշադրությանն է արժանացել նաև այն, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչը պատրաստ կլինի շարունակել հետագա հանդիպումները նույն ռոտացիոն ձևաչափով՝ երրորդ հանդիպումը կրկին Ղարաբաղում, և այդպես շարունակ»,- ասել է Բայրամովը։

Նա հավելել է, որ Բաքվի համար կարևոր է երկխոսությունը, սակայն չի նշել, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվել օգոստոսի 1-ին Բրատիսլավայում ծրագրված հանդիպումից։

«Մեզ համար կարևոր էր, որ գործընթացը շարունակվի։ Եվ այս առումով Բաքուն դրսևորեց բարի կամք բաց երկխոսության համար։ Սա է առաջ գնալու միակ ճանապարհը։ Նրանք, ովքեր հրաժարվում են երկխոսությունից, պետք է իրենց ազատեն երրորդ ուժերի ձեռքում պատանդի դերից, որոնք կարող են նրանց ուղերձներ ուղարկել և խոստանալ ցանկացած բան։ Նրանք պետք է նայեն անցյալին և մտածեն, թե ինչի են հասել։ Միակ ճանապարհը երկխոսությունն է և ապագայի քննարկումն Ադրբեջանի կազմում։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է։ Սա մեր կարմիր գիծն է. Ադրբեջանի տարածքում այլևս գորշ գոտիներ չեն լինի»,- նշել է նա։

Խոսելով Լաչինի միջանցքի փակման մասին՝ Բայրամովը կրկին հերքել է այդ փաստը։

«Ամեն օր տասնյակ հայեր հանգիստ անցնում են անցակետով երկու ուղղություններով։ Նրանք տեղափոխում են հիվանդներին, բացի այդ, ԿԽՄԿ-ն տարածաշրջան է բերում դեղեր և այլ անհրաժեշտ պարագաներ»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Հիշեցնենք՝ հենց Կարմիր Խաչն է հայտարարել, որ սահմանափակվել է իր գործունեությունը Լաչինի միջանցքով և միայն քիչ թվով հիվանդների է հնարավոր լինում տեղափոխել, մարդասիրական բեռների փոխադրում ընդհանրապես չի կատարվում։

«Սևացման այդ ամբողջ արշավը հումանիտար աղետի մասին որևէ հիմք չունի։ Անհնար է մի երկրի (Ադրբեջան), որը մեկի փոխարեն մատակարարման մի քանի ուղիներ է առաջարկում, մեղադրել մարդասիրական ճգնաժամ ստեղծելու մեջ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան