Բաքվի և ԼՂԻՄ-ի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատումը կարևոր է․ ԵՄ-ն կրկնել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման կոչը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակությունը նախարարների կոմիտեի նիստին անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն մեծ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Ղարաբաղի հայերի վրա ազդող մարդասիրական ու անվտանգության լուրջ հետևանքներին։

«Լաչինի միջանցքով տեղաշարժը գրեթե 9 ամիս խաթարված է, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ արգելափակվել է, բացառությամբ բժշկական տարհանումների։ Արդյունքում բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները խիստ պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր Խաչի միջազգային Կկոմիտեի գործունեությունը տարածաշրջանում խիստ խոչընդոտվել է և կոչ է անում դրանք ամբողջությամբ ու արագորեն վերսկսել, ներառյալ՝ հումանիտար պարագաների փոխադրումը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն կրկնել է հուլիսի 26-ի կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորելու, որ ճգնաժամն ավելի չսրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի  որոշումների։ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել Աղդամ քաղաքով, միաժամանակ, ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

Նշվում է, որ Բրյուսելը նաև ուշադրությամբ հետևում է վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցների դեպքեր, և  կոչ է անում բոլոր կողմերին՝ խուսափել հետագա միջադեպերից և վերսկսել երկխոսությունը։

«Տեղում իրավիճակին հետևելու և զեկուցելու նպատակով Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմից։ Առաքելության նպատակն է՝ նպաստել հակամարտությունների կարգավորմանը և վստահության ձևավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԵՄ-ն կրկնում է զսպվածության և երկխոսության իր կոչերը ներգրավված բոլոր կողմերի միջև: Շարունակական ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության արագ հաստատումը կարևոր է, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների, անվտանգության և այլ հարցերի առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է ներգրավվել համապատասխան գործընթացներում՝ աջակցելու առկա մարդասիրական մարտահրավերների հաղթահարմանը: Հիշեցվում է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում և հուլիսի 15-ին անցկացված եռակողմ հանդիպումը։ Նշվում է նաև, որ երկու երկրների սահմանի վերջնական սահմանազատումը պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով և սահմանազատման հարցում էլ հետագա էական առաջընթացը կարևոր գործոն է՝ լարվածությունը նվազեցնելու, միջազգային սահմանին թյուրիմացություններից և միջադեպերից խուսափելու համար:

«Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով։ Բարեխիղճ երկխոսության հանձնառությունը մնում է հրատապ, ինչպես երբևէ: Հումանիտար հարցերը պետք է լուծվեն, իսկ վստահությունը վերականգնելու համար հրատապ քայլեր ձեռնարկվեն»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն նաև հավելում է, որ մնում է լիովին հավատարիմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելուն և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց, և կարևորում բանակցությունների շարունակումը։

Էմմա Չոբանյան