Պարեկները սեռական հայհոյանքներ են հնչեցնում վարորդի հասցեին․ մանրամասներ աղմկահարույց միջադեպից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարեկների մասնակցությամբ աղմկահարույց դեպքը, որի ժամանակ վերջիններս հայհոյում են տաքսու վարորդին, տեղի է ունեցել այս տարվա մարտին՝ Շիրակի մարզում։ Պարեկային ծառայողները վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն են կազմում՝ ամրակապված չլինելու համար։ Տեսանյութում չի երևում՝ տաքսու վարորդն ամրակապված եղե՞լ է, թե՞ ոչ։ Արձանագրություն կազմելու ընթացքում վարորդը նկատում է՝ ծխելու համար են կանգնեցրել, բայց տուգանում են ամրակապված չլինելու համար։ Արձանագրություն կազմելուց հետո, երբ վարորդը հեռանում է, իսկ պարեկային ծառայողները նստում են մեքենան, սկսում են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել վարորդի և շիրակցիների հասցեին, նաև սպառնում տաքսու վարորդներին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նկատում է՝ տեսանյութն ամբողջական չէ, չկա դրա սկիզբը, ուստի պարզ չէ՝ ինչ է եղել տարածված տեսանյութից առաջ, բայց խնդրահարույց է, որ պարեկային ծառայողները հայհոյում են, նաև խնդրահարույց է, եթե շարունակեն աշխատել։

Վարորդի փաստաբան Արտակ Մովսիսյանը Factor TV-ի հետ զրույցում պատմեց, որ տեսանյութը նկարահանվել է պարեկային ծառայողի վիդեոռեգիստրատորից, սակայն տարածման հետ ինքը կամ իր վստահորդը որևէ կապ չունեն։

«Եղել են երկու վարչական ակտեր, անձին տուգանել են ամրակապված չլինելու և ծխախոտի համար։ Մենք վարչական դատարան ենք դիմել, վիճարկել ենք այդ վարչական ակտերը, գործի քննության ընթացքում պարեկային ծառայությունը, որպես ապացույց, դատարանին և մեզ ներկայացրել է այդ տեսագրությունները»,- մանրամասնում է փաստաբանը։

Ստացվում է՝ տեսագրություններից միայն մեկն է տարածվել համացանցում։ Պաշտպանական կողմը, վարչական ակտերը վիճարկելով, պնդում է, որ վստահորդը չի ծխել և եղել է ամրակապված։ Բացի այդ, վստահորդը փաստաբանին պատմել է, որ պարեկները վատ վարքագիծ են դրսևորել, սպառնացել են ձերբակալել։

Հայհոյանքների մասով կդիմե՞ն դատարան, թե՞ ոչ՝ դեռ քննարկում են։ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ իրավապահները չեն կարող նման վարքագիծ ունենալ, իսկ այս ամենի համար պատասխանատու է իշխանությունը։

«Խուլիգանական վարքագիծ էր, թե ինչպես են հայտնվել պարեկային ծառայությունում, քննություն ընդունողները կարող են ասել, ակնհայտ է, որ այդպիսիք իրավական համակարգում տեղ չպիտի ունենան։ Բանն այն է, որ իրավապահ համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել»,- ասում է Լևոն Բարսեղյանը։

Նրա կարծիքով՝ ոչ միայն այդ պարեկային ծառայողները պիտի հեռացվեն համակարգից, այլև 2058 կողային համարով մեքենան պիտի հանվի ծառայությունից։ Բացի այդ, ՆԳ նախարարն ու այդ պարեկները պիտի հրապարակային ներողություն խնդրեն հանրությունից։

Արդյո՞ք պարեկային ծառայողներն ընտրում են՝ իրավախախտում կատարած ո՞ր վարորդին կանգնեցնեն, ո՞ր վարորդին՝ ոչ, հետաքրքրվեցինք Դանիել Իոաննիսյանից։

«Եթե ժամանակին պարեկների համար մեկ էր, թե ով է վարորդը, խախտումը կար, ապա իրենք իրենց վարչարարությունն անում էին, ապա հիմա մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան, մարզի դատախազին կանգնեցնելը պարեկների համար խնդիրներ է առաջացնում արդեն, այս առումով խիստ մտահոգված ենք»,- նկատում է Իոաննիսյանը։

Նա պատմում է, որ Կոտայքի մարզի դատախազին կանգնեցրած պարեկին վերադասն ասել է, որ պիտի ներողություն խնդրի նրանից, ընդ որում՝ միայն կանգնեցնելու, ոչ թե տուգանելու համար։ Պարեկային ծառայողները հաճախ են հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, հիմնականում՝ բացասական իմաստով։ Դրան հաջորդում է ծառայողական քննության նշանակումը, կարգապահական պատասխանատվության ենթարկելը, երբեմն էլ՝ համակարգից հեռացումը։ Իոաննիսյանի դիտարկմամբ՝ կարգապահական տույժերը շատ դեպքերում ձևական են, բայց եթե ոստիկանական համակարգում բարեփոխում եղել է, ապա միայն պարեկային ծառայությունում։

Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունը հակիրճ մի հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ նշանակվել է ծառայողական քննություն։ Իսկ պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Factor TV-ին այլ մեկնաբանություն չտվեց՝ հորդորելով զանգահարել 1-02։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան