Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը: Հայտնում են ՀՀ  ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։

Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ:

Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը:

Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորանքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին նախագծի՝ իրականություն դառնալու առթիվ: «Պետությունը մշտապես կարևորում է այսպիսի համագործակցությունները, և ես հուսով եմ, որ այս մի համագործակցությամբ մեր կապը չի ավարտվի: Հայկական գորգերի ներկայացումը կարևոր խթան է նաև զբոսաշրջության զարգացման առումով․ Հայաստան այցելող զբոսաշրջիկները շատ հարցնում գորգերի մասին․ նրանք Հայաստան են գալիս՝ նախապես արդեն մեր երկիրը ճանաչելով որպես գորգագործության կարևոր կենտրոն ու հայտնի գորգանմուշներ ստեղծած երկիր: Այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլև կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական առումով: Վստահ եմ, որ շատ-շատերն են գալու այս ցուցահանդեսը դիտելու»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

«Ուրախ ենք, որ Հայաստանի մայր թանգարանում կարող ենք հայտարարել մի կարևորագույն համագործակցության մասին: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ հետաքրքիր հաղորդագրություն ունի իր մեջ. մշակութային ժառանգության պահպանության ներկայացման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է պարունակում իր մեջ այս ցուցահանդեսը: Մայր հայրենիքում առաջին անգամ կներկայացվի պարոն Թուֆենկյանի՝ երկար տարիների աշխատանքի արդյունքը: Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած այս հավաքածուն մեզ համար կբացահայտի մեր հարուստ ժառանգության բազմազանությունն ու ինքնուրույն դրսևորումները»,- ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Դավիթ Պողոսյանը շնորհակալանքի խոսքեր է հայտնել Ջեյմս Թուֆենկյանին, ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցադրության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, թանգարանի աշխատակիցներին՝ գործադրած ջանքերի համար:

Հավաքածուում ընդգրկված են Արցախ-սյունիքյան, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և հայկական պատմա-ազգագրական տարբեր շրջանների տիպաբանական շուրջ 30 գորգանմուշներ՝ մի մասը՝ արձանագիր:

«Ես ունեի հավաքածուն, կարողացել էի հավաքել գորգերը, բայց գաղափար չունեի՝ ինչպես կարելի է դա ցուցադրել: Ցավոք սրտի, մենք ինքներս դեռ ամբողջությամբ չգիտենք՝ ինչի մասին է հայկական գորգը, ինչ տեսք ունի: Սա պետք է լինի մեր ներդրումը համաշխարհային ժառանգության մեջ: Ես շատ երջանիկ կլինեմ, եթե այստեղ գան դպրոցական երեխաները՝ դիտելու ցուցահանդեսը։

Այս գորգերն այն նույն ճակատագիրն ունեն, ինչ ունեցել են ցեղասպանության ժամանակ գողացված և թրքացած երեխաները. նրանցից ոմանք կարողացել են իմանալ իրենց ինքնությունն ու փրկվել: Այս գորգերն էլ ստեղծվել են հայ կանանց կողմից, եղել են շատ կարևոր իրենց տներում, բայց վերջին 150 տարիներին սփռվել են աշխարհով մեկ, փոխվել են դրանց անուններն ու ազգային պատկանելությունը: Եվ ինձ համար այս գորգերը գտնելն ու Հայաստան բերելը նման է այն նույն երեխաներին հայկական ինքնությանը վերադարձնելուն»,- ասել է Ջեյմս Թուֆենկյանը՝ կարևորելով հայկական գորգործության գիտական ուսումնասիրությունը։

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։