Պետք է ընտրություն անել այն ուժերի միջև, որոնց մանդատը ծառայելու է իշխանափոխությանը. Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ընթանում է «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող միջոցառումը։

«Ապրելու երկիր» կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանը, խոսելով անկախության 33-րդ տարեդարձի մասին, նշեց․ «Սահմանադիրը՝ հայ ժողովուրդը, չի չեղարկել անկախության հռչակագիրը և չի չեղարկելու ինչքան էլ դրան ձգտողները անչափ լինեն: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն անփոփոխ է իր կամքում և որոշումներում»:

Թանդիլյանի դիտարկմամբ՝ Երևանի ընտրություններն ուղիղ կապ ունեն անկախության հետ: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ է. «Եվ չեն եղել այսքան համահայկական, որքան այս անգամ է: Մենք պարտավոր ենք այս գիտակցումով գնալ քարոզարշավի: Իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս խաղասեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական են նրանք, և որքան կարևոր է, որ որևէ մեկս այստեղ գտնվող նվիրում ու ջանք չխնայենք այս ամենը մեր սիրելիս երևանցիներին բացատրելու և հորդորելու: Ես պատրաստ եմ կյանքիս հաջորդ 10 տարին նվիրել մեր երկրին՝ անվերապահորեն»:

Դիմելով թիմակիցներին՝ Թանդիլյանը նկատեց, որ կուսակցության վրա այժմ ծանր բեռ է՝ խոսել յուրաքանչյուր երևանցու հետ, գնալ բակից բակ, թակել յուրաքանչյուրի դուռը․ «Եվ ասել, թե ինչու է այսքան կարևոր Երևանի ընտրությունները, ինչու է այն լինելու բեկումնային Հայաստանի, Արցախի, Երևանի ճակատագրի մեջ, և թե ինչպես է արտաքին ազդակներ գնալու Երևանից, որ Հայաստանում համաձայն չեն այն ուղու հետ, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը»:

Դիմելով երևանցիներին՝ Թանդիլյանը կոչ արեց․ «Սիրելի երևանցիներ, ականջալուր եղեք մեր թիմակիցներին և լսեք՝ ինչքան կարևոր է ձեր մասնակցությունն այս ընտրություններին»:

«Պետք է ընտրություն անել այն ուժերի միջև, որոնք ասելու են, որ իրենց մանդատը ծառայելու է իշխանափոխությանը»,- ընդգծեց Թանդիլյանը և վստահեցրեց՝ մենք ջանք չենք խնայելու, որ ապացուցենք, որ արժանի ենք ձեր վստահությանը, որովհետև անվերապահ նվիրված ենք մեր անելիքին:

Մանրամասները՝ տեսանյութում։