Հայկական կողմը պետք է 2 ամսում աշխատանք տաներ, որ ԵՄ քաղաքականությունը փոխված լիներ․ Վլադիմիր Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ԱԳՆ նախկին խոսնակ, դիվանագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին,  տեսակետ հայտնեց, որ այցը կարող էր ավելի կոնկրետ ու շոշափելի արդյունքներ ունենալ, եթե ավելի լավ նախապատարստված լիներ։ Իսկ դա պետք է աներ հայկական կողմը։

Հիշեցնենք, որ Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ չնայած հեղափոխությունից 2 ամիս է անցել, ԵՄ քաղաքականությունը չի փոխվել, ուստի, ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ինքը բարձրաձայնել է, որ կամ պետք է հայկական հեղափոխության առթիվ հայտարարությունների ոգևորվածության մակարդակն իջեցնել, կամ քաղաքականությունը փոխել։

«ԵՄ-ն ծանր, բյուրոկրատական կառույց է և էնտեղ որոշումները շատ դանդաղ են ընդունվում։ Էդ մերոնք պետք է արդեն 2 ամիս այդ աշխատանքը տանեին, ընդ որում, ոչ միայն դիվանագետները, այլև, օրինակ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, այլ գերատեսչություններ, որոնք համագործակցում են ԵՄ-ի հետ։ Այսինքն, մենք արդեն պետք է առաջարկություններով հանդես գայինք, արդեն պետք է ինչ-որ հայտեր ներկայացնեինք։ Այցը պետք է պատրաստված լիներ։ Վարչապետը հենց այնպես չպետք է գնար ու նոր հայտ ներկայացներ»,-ասաց դիվանագետը՝ հավելելով, որ այդ առումով, կարելի էր ավելի լավ պատրաստել վարչապետի այցը և արդյունքներն ավելի տեսանելի լինեին Հայաստանի համար։

«Ես տեսնում եմ, որ այս ժամանակահատվածը ամբողջությամբ չի օգտագործվել»,-շեշտեց Կարապետյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, ԱԳՆ պաշտոնական կայքում տեղեկություն չկա, որ վարչապետի այցի նախապատրաստման ուղղությամբ հանդիպումներ են տեղի ունեցել, և բոլորովին չի երևում, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր էջ է բացվում։

Ըստ նրա՝ դա է պատճառը, որ այսօր ԵՄ պաշտոնյաների հետ դեկլարատիվ մակարդակում էր հանդիպումը։ «Մինչդեռ այդ դեկլարացիաները կարող էին լինել 2 ամիս առաջ և այսօր արդեն կարելի էր խոսել կոնկրետ ծրագրերի մասին՝ կոնկրետ աջակցության և Հայաստանում ԵՄ-ի ներգրավվածության։ Կարծում եմ՝ հնարավոր է ավելին անել, քան այս պահի դրությամբ արվել է»,-նշեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին՝ փաստացի, թշնամական հարաբերությունների մեջ գտնվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցության առումով, Կարապետյանը վստահ է․ «Որևէ նորություն Մոսկվայի համար չկար։ Եթե մենք ակտիվ լինենք, և դիվանագիտությունը պատշաճ բացատրական աշխատանք տանի, ոչ մի խնդիր չի լինի, բայց պետք է շատ ակտիվ լինենք»։

Դիվանագետը նորմալ է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը և չի կիսում այդ առթիվ տարածված հոռետեսությունը։

Ի դեպ՝ Վլադիմիր Կարապետյանը մեկն է այն 10 դիվանագետներից, ովքեր 2008 թ-ի «Մարտի 1-ից» առաջ ժողովրդի հանդեպ բռնության անթույլատրելիության առթիվ հայտարարություն արեցին ու հեռացվեցին աշխատանքից, սակայն, այսօրվա իշխանությունն էլ չի ցանկանում համագործակցել նրանց հետ։

«Ավելին, այդ հարցին ԱԳՆ խոսնակը պատասխանել էր, որ մենք օրենք ենք խախտել, և դա դատարանով հաստատվել է։ Այն դեպքում, երբ բոլորս գիտենք, թե դատարանները նախկինում ինչպես են գործել։ Տարօրինակ է ինձ համար»,-ասաց Կարապետյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով նույնպես դատարանի որոշմամբ էր դատապարտվել 7 տարվա ազատազրկման ու դատարանի որոշմամբ՝ կալանավորվել։

«Պետք է արդար գնահատական լինի, ոչ թե հղում կատարել նախկին դատարանի վրա»,-ասաց Կարապետյանը։

 

Մանրամասները դիտեք Վլադիմիր Կարապետյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան