ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել լրագրող Կարեն Շահինյանի նկատմամբ

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել լրագրող Կարեն Շահինյանի նկատմամբ, գրում է Mediazona-ն։

Ինքը՝ Շահինյանը, Mediazona-ի հետ զրույցում ասել է, որ դեռևս չգիտի, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել իր դեմ։

«Ես դեռ չգիտեմ, թե որն է իմ դեմ հարուցված քրեական գործի էությունը, գիտեմ միայն, որ այն վարվում է ՆԳՆ Մեշչանսկի շրջանի քննչական վարչությունում։ Փաստաբանիս հոդվածն էլ չեն ասում»,- ասել է նա։

Instagram-ում Շահինյանը գրել է, որ ծրագրում էր մեկնել Ղրղզստան, սակայն որոշել է հրաժարվել։

«Այնուամենայնիվ, իզուր չեմ հրաժարվել Ղրղզստան մեկնելուց։ Հենց այսօր ինձ կձերբակալեին և կուղարկեին Ռուսաստան՝ բանտ»,- նշել է լրագրողը։

Ե՛վ Ղրղզստանը, և՛ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են, որն ունի ընդհանուր որոնողական բազա։

Լրագրողի նկատմամբ քրեական հետապնդման մասին հայտնի դարձավ հուլիսին, երբ Rosfinmonitoring-ը նրան ներառեց «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»։ Այս ցուցակում աստղանիշով նշված են այն մարդկանց անունները, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ Շահինյանի անունը նման աստղանիշով չէ, հետևաբար, նրա դեպքում, ամենայն հավանականությամբ, խոսքը «ծայրահեղականության» հոդվածի մասին է։