Արդյոք ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև կընդունի․ հայկական կողմի ակնկալիքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Է՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  հրատապ նիստին։ Նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանի ելույթին նախորդելու են  ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական և 10 ընտրված անդամների ելույթները։

Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին պաշտոնական Երևանը օգոստոսի 11-ին հայտարարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու որոշման մասին։ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմին համարվող այդ կառույցից Հայաստանը հայցում է միջամտություն՝ «կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»:

Հայկական կողմն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կնպաստի Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը, Factor TV-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Լաչինի միջանցքը գործի այնպես, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով։

Լաչինի միջանցքը բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումից հետո, որն Ադրբեջանը շարունակում է անտեսել, Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները սկսեցին ակտիվորեն քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը։ Տարբեր պաշտոնյաներ, սակայն, պնդում էին, թե այդ որոշման համար պետք է անհրաժեշտ աշխատանք իրականացնել։ Ավելին՝ 20 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում պնդում էր, թե ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցում որևէ դժվարություն չկա, այլ հարց է՝ արդյո՞ք դրա արդյունքում որոշում կընդունվի, և եթե այո, ապա ինչ որոշում։

Արդյո՞ք հայկական կողմն իրականացրել է այնպիսի դիվանագիտական աշխատանք, որը բավարար է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման համար։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ հայկական կողմն այդ ուղղությամբ աշխատել է ամիսներ շարունակ, պաշտոնյան, միևնույն ժամանակ, հավելում է՝ աշխատանք է տանում նաև Ադրբեջանը։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել մեկ տասնյակից ավելի երկրների արտաքին գործերի նախարարների հետ։

Ուշագրավ է, որ ԱԳՆ կայքում մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ որևէ  հաղորդագրություն չեղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի մասին։ Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Բայրամովը։

Այդուհանդերձ, Լաչինի միջանցքը բացելու պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման հավանականություն քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը տեսնում է։

Արդյո՞ք Ռուսաստանը չի գնա գործընթացը տապալելու և վետո կիրառելու ճանապարհով․ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը խոստովանեց՝ այս պահին որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ դիրքորոշում ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան