ՀՀ-ն պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ դիմել․ կհաջողի արդյոք Երևանի նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Հայաստանն Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ առանց ժամկետներ հստակեցնելու․ հայտարարել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում։

Արցախում հումանիտար ճգնաժամին Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է, որ միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի դիտանկյունից: Փաշինյանը միջանցքը բացելու համար առավել մեծ ջանքեր ներդրելու անհրաժեշտություն է տեսնում, իսկ թե ինչ քայլերի մասին է խոսքը, չի մանրամասնում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Արայիկ Հարությունյանն իր հրատապ ուղերձում ահազանգել էր, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։ Արցախի նախագահը դիմել էր ՀՀ իշխանությանը՝ կոչ անելով հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու սցենարին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ տեղեկացնելով, թե քննարկումներ են անցկացնում կառույցի մշտական անդամների հետ։ Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ այս պետություններից ցանկացածը կարող է վետո կիրառել, և բանաձև չընդունվի՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե ՄԱԿ-ի ԱԽ անդամ մշտական պետությունները չեն կարող վետո կիրառել Միջազգային քրեական դատարանի որոշման կատարման հարցով բանաձևի ընդունման համար։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին դիվանագիտական աղբյուրները Factor TV-ին հայտնել էին, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի արդյունքում Անվտանգության խորհրդի նախագահողի հայտարարության ընդունումը: Ռուսաստանի Դաշնությունը վերջին պահին առաջարկել է մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ պաշտոնական Երևանը տարիներ է կորցրել և ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների հետ անհրաժեշտ աշխատանք չի տարել։ Քաղաքագետը նշում է, որ պաշտոնական Ստեփանակերտը ճիշտ շեշտադրումներով չի դիմում միջազգային հանրությանը, որպեսզի գերտերություններն արձագանքեն։ Չնայած այս հանգամանքին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը Սիմոնյանն անհրաժեշտություն է համարում, սակայն կարծում է, որ Մոսկվայի հետ չպետք է զիջումների շուրջ բանակցել։

Ի դեպ, ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով ռուսական պետական ապարատի պաշտոնյայի, գրում է մի սցենարի մասին, որի համաձայն՝ Լավրովն առաջարկել է նախ բացել Աղդամի ճանապարհը, որից 24 ժամ հետո՝ Լաչինի միջանցքը, ինչին Ստեփանակերտում դեմ են եղել։ Ըստ հրապարակման՝ ռուսաստանցի պաշտոնյան պնդել է, որ, ամեն դեպքում, Աղդամի ճանապարհը բացվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան