ԼՂ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում․ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հրապարակել է Արցախի մասով իր զեկույցը

Լուրեր

27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Միջազգային  քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի պատասխանը, որով վերջինը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել՝ արդյո՞ք ԼՂ-ում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

Օկամպոն իր զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ-ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։

«Իմ ներդրումն այն է, որ բացատրվի, թե ինչու սա պետք է ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանություն համարել Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ երրորդ կետի  հոդվածի (Խմբի ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում) համաձայն։ Այստեղ չկան դիակիզարաններ, չկան մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ կտրուկ փոփոխության՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»,- ասվում է զեկույցում։

Օկամպոն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը շատ առումներով ներկայացնում է ցեղասպանության արխետիպը՝ կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են էթնիկ խմբի ոչնչացմանը:

Արգենտինացի հայտնի մասնագետը նաև նշում է, որ որպես ոլորտում որոշակի փորձառություն ունեցող անձնավորություն՝ իր համար պատիվ է ներդրում ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և պատրաստ է աջակցել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել հայկական խմբի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում։

Էմմա Չոբանյան