Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր եվրոպական ընկերությունները 100 մլրդ եվրո են կորցրել․ FT

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ՌԴ-ում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ուղիղ վնասները կազմել են առնվազն 100 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով 600 խոշորագույն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ 176 եվրոպական ընկերություններ բախվել են ակտիվների արժեզրկման, «փոխանակման հետ կապված ծախսերի, ինչպես նաև բիզնեսի վաճառքի, փակման կամ կրճատման հետ կապված ծախսերի» խնդիրների։

Ամենամեծ կորուստները կրել են էներգետիկ ընկերությունները։ Մասնավորապես, BP-ն, Shell-ը և TotalEnergies-ը, ընդհանուր առմամբ, կրել են 40,6 մլրդ եվրոյի վնաս: Սակայն նրանց հաջողվել է դրանք ծածկել նավթի և գազի բարձր գներից ստացված շահույթի շնորհիվ։

Ֆինանսական ընկերությունները ևս խոշոր վնասներ են կրել, այդ թվում՝ բանկերը, ապահովագրական ու ներդրումային ընկերությունները։ Նրանք կորցրել են 17,5 միլիարդ եվրո։ Ավտոարտադրողները կրել են 13,6 մլրդ եվրոյի վնաս։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ եվրոպական ընկերություններից ամենաշատը տուժել են բրիտանականները, որոնք կորցրել են ավելի քան 30 մլրդ եվրո։ Երկրորդ ու երրորդ տեղերում են գերմանական ու ֆրանսիական ընկերությունները, որոնք միասին կորցրել են 40 մլրդ եվրո։ Մեծ վնասներ են կրել նաև Իտալիայից, Իռլանդիայից ու Դանիայից ընկերությունները։

Էմմա Չոբանյան