«Բացում» նախաձեռնությունն ակնկալում է, որ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղ կհասցնի իրենց հավաքած հումանիտար օգնությունը

Լուրեր

26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բացում» նախաձեռնությունը ակնկալում է, որ ՄԱԿ գրությամբ ավտոմեքենաները Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ կհասցնեն իրենց հավաքած հումանիտար բեռը՝ պարենը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում այս մասին ասացին նախաձեռնության անդամները:

«Բացում» նախաձեռնության մասնակիցները տարբեր քաղաքական հայացքներով մարդիկ են, որոնք կարողացել են համատեղ 3 նպատակ մշակել:

«Առաջինն է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը, երկրորդը՝ ապահովել անվտանգություն, այդ միջանցքի անարգել ու անժամկետ օգտագործում, որով Հայաստանի և Արցախի միջև բեռնափոխադրում կլինի: Երրորդը՝ դուրս ենք եկել պայքարի Արցախի մեր հայրենակիցների իրավունքների համար, որոնք հայտնվել են հումանիտար աղետի շեմին: Այստեղ հավաքվելով՝ մենք ամենօրյա ռեժիմով ցույց ենք տալիս, որ 24 ժամ շարունակ կանգնած ենք Արցախի կողքին»,-ասաց «Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

Նա հայտնեց՝ նախաձեռնությունը հումանիտար բեռներ է հավաքել, որոնք փոխանցելու են ՄԱԿ-ին՝ ակնկալիքով, որ Լաչինի միջանցքով դրանք տեղափոխվեն Արցախ: Սկսել են հավաքել հուլիսի 19-ից, այսօր արդեն տասնյակ տոննա հումանիտար բեռ են հավաքել: Նարեկ Այվազյանը վստահեցրեց՝ ՄԱԿ-ի գրասենյակն ամեն օր հարցնում է իրենց հավաքած հումանիտար բեռների մասին, ուշիուշով հետևում են ու տեղեկատվությունը փոխանցում ՄԱԿ-ի գլխամաս:

Նախաձեռնության մասնակիցները հուլիսի 31-ին, ժամը 11:00-12:00-ն, փակելով ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ իրենց խոսքը հասնի ՄԱԿ-ի կենտրոնակայան: «Այս ապատիկ ու դժգույն իրավիճակում մեր մեջ հույս կա, որ իրավիճակի վրա կարող են ազդել ավելի ազդեցիկ կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է»,-ասաց Այվազյանը:

Նախաձեռնության անդամներից մյուսն էլ շեշտեց՝ ՄԱԿ-ը առաջնային մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն է, որն ամենաշատ անդամ պետություններն ունի: Ունի բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, որոնք աշխարհի յուրաքանչյուր կետում երաշխավորում են մարդու կյանքի իրավունքը, առողջ ու արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը: ՄԱԿ-ն ունի նաև պարենի համաշխարհային ծրագիր, որով տասնյակ տարիների ընթացքում աշխարհի ամենաթեժ կետերում պարեն են հասցրել: Բացի այդ, ունի Հաագայի միջազգային դատարանը, որը որոշում է կայացրել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:

«Մեր քաղաքացիական ճնշման ամբողջ նպատակն այն է, որ բացի տեղյակ լինելուց, պետք է նաև գործել: Տեղյակ լինելը դեռ բավարար պայման չէ, իսկ գործելու համար պետք է ճնշում լինի, թեկուզ ստիպողաբար, որ մեխանիզմներն աշխատեն: Սա մեր կողմից միայն պարենի հավաքագրում չէ, այս շարժմամբ փորձում ենք միջազգային մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ ձևավորել և հստակ հասկացնել, որ եթե ունեք սպիտակ թղթի վրա սևով գրված հռչակագրեր կամ նպատակներ մարդու իրավունքների մասով, և դրանք չեն իրականացվում, ապա մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, լեգիտիմ իրավունք ենք ստանում, որ ձեզ հուշենք, ճնշում գործադրենք, որ այդ թղթի վրա գրված նպատակները, հռչակագրերը կյանքի կոչվեն»,-ասաց անդամներից մեկը:

Այսպիսով, ըստ նախաձեռնության անդամների, սա միջազգային կազմակերպությունների մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ գեներացնելու շարժում է: Նրանք համարում են, որ եթե գեթ մեկ անգամ հումանիտար բեռով բարձված ավտոմեքենա, որի վրա գրված կլինի ՄԱԿ, մտնի Արցախ Լաչինի միջանցքով, ապա դա կդառնա նախադեպ ու միջանցքն արդեն կգործարկվի: