Արցախ ուղարկված օգնության մեջ ներառված է շուրջ 200 անվանում դեղ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կարիքների համար  տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ։  Դրանք ներառում են առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև
ներկայացված խմբերի.
1. Հակամանրէային դեղեր
2. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
3. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
4. Հորմոններ
5. Անզգայացնող, ցավազրկող դեղեր
6. Ներարկման դեղեր
7. Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
8. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
9. Հակավիրուսային
10. Հակահիստամինային
11. Հակասնկային
12. Հակահերպեսային
13. Հեպատոպրոտեկտորներ
14. Հակամիգրենային
15. Հակաուռուցքային
16. Ակնաբուժական
17. Ախտահանիչներ
18. Աղեստամոքսային
19. Միզամուղ
20. Հակաբորբոքային
21. Հակափսխեցուցիչ
22. Հոգեմետներ:

Հիշեցնենք, այսօր 400 տոննա հումանիտար բեռով բարձված 19 բեռնատար Երևանից շարժվել է դեպի Կոռնիձոր։ Արցախ ուղարկված օգնությունը պարունակում է 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ, 9 տոննա դեղորայք: Բեռը Կոռնիձոր հասցնելուց հետո նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել արցախահայությանը։