Շուրջ 20 բեռնատար շարժվեց դեպի Կոռնիձոր․ ՀՀ կառավարությունը Արցախ հումանիտար օգնություն է ուղարկում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

19 բեռնատար այսօր Երևանից շարժվեց դեպի Կոռնիձոր այնտեղից ռուս խաղաղապահների միջոցով մոտ 400 տոննա հումանիտար բեռը Արցախ հասցնելու նպատակով։ Որոշումը երեկ երեկոյան կայացրել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային հերթական նիստում։

«Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ առանց հստակեցնելու, թե ինչպես են արձագանքել ՌԴ խաղաղապահները հայկական կողմի այս նախաձեռնությանը, միայն ասաց՝ ռուս խաղաղապահների հետ մշտական կապի մեջ են։

Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման կառավարությանը որոշմանը երեկ արձագանքել էին Ադրբեջանից՝ այն որակելով սադրանք։

Հայաստանցի պաշտոնյան մինչդեռ հակադարձում է՝ առաջնային նպատակը հումանիտար բեռների տեղափոխումն է։

«Չեմ կարծում, որ ԼՂ սովի, ճգնաժամի պայմաններում հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել,- հավելեց Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ բեռնատարները առանց խնդիրների տեղ կհասնեն։

Արցախ ուղարկված օգնությունը պարունակում է 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ,9 տոննա դեղորայք: