Ի՞նչ է թաքնված Էրդողանի կողմից Պարսից ծոցի երկրներում Թուրքիայի արտաքին քաղաքական բազմակողմ մղումների հետևում․ Al Monitor-ի անդրադարձը

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմումը արաբ առաջնորդներին և արևմտյան մայրաքաղաքների հետ հարաբերությունները շտկելու փորձերը, որոնց նա կոշտ քննադատության էր ենթարկում նախկինում, մայիսի համընդհանուր ընտրություններից հետո նշանակալի շրջադարձ է նշանավորում թուրքական արտաքին քաղաքականության մեջ, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Նշվում է, որ թեև Էրդողանի ոչ բոլոր իսլամիստական կոալիցիոն գործընկերներն ու համախոհներն են հարմարվել այս շրջադարձին, դիտորդները ողջունում են այս քայլը՝ միաժամանակ թերահավատորեն վերաբերվելով դրա կայունությանը։

Փորձառու դիվանագետներն ու արտաքին քաղաքականության վերլուծաբաններն էլ արդեն որոշ ժամանակ խորհուրդ են տալիս «կարգավորել» Անկարայի միջազգային հարաբերությունները: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն «իսլամականացնելու» փորձը, ըստ նրանց, մեծ գին է արժեցել։

Էրդողանի անսպասելի որոշումը՝ վերջապես աջակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը և Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությունը նրա իրականացրած փոփոխության կոնկրետ արդյունքն է: Հոդվածագիրը, սակայն, հարց է բարձրացնում՝ կա՞, արդյոք, հիմնավոր տրամաբանություն այս քայլերի հետևում, որոնք հիմնված են Թուրքիայի արտաքին քաղաքական համահունչ տեսլականի վրա, թե՞ Էրդողանը պարզապես ժամանակի համար է խաղում, քանի որ տանը ծանր ճնշումներ կան նրա վրա։

Էրդողանը հիմա փորձում է արտասահմանից ստացված միջոցներով փրկել տնտեսությունը, որն ազատ անկման մեջ է հիմնականում հենց իր քաղաքականության շնորհիվ: Ըստ Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Իլթեր Թուրանի՝ սա է տրամաբանությունը, որը հիմքում ընկած են Էրդողանի այցերը Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։

«Էրդողանը հուսով է, որ այդ երկրների հետ հարաբերությունների բարելավումը կհանգեցնի կապիտալի ներհոսքի և կօգնի նվազեցնել Թուրքիայի կարիքը ամուր արժույթի հարցում»,- ասել է նա՝ նախազգուշացնելով, որ «Ծոցի ներդրումները» սովորաբար նշանակում են գնել կայացած ձեռնարկություններ, որոնք ապահովում են բարձր եկամտաբերություն, այլ ոչ թե նոր գործարանների կառուցում։

Ամեն դեպքում, Էրդողանի ջանքերն արդյունք տալիս են։ Թուրքիայի նախագահին Էր Ռիադում ջերմորեն դիմավորել է թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը։ Սաուդյան Արաբիան, ի թիվս այլ բաների, համաձայնել է գնել թուրքական անօդաչու թռչող սարքեր, ինչը համարվում է «Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագիրը»:

Աբու Դաբիում, որն Պարսից ծոցի երկրներ Էրդողանի շրջագայության վերջին փուլն էր, կողմերը 50 միլիարդ դոլարի գործարքներ են կնքել, որոնք, ըստ տեղեկությունների, տատանվում են պաշտպանական արդյունաբերությունից մինչև փետրվարին Թուրքիայի երկրաշարժից ավերված շրջանների վերակառուցման ծրագրերը:

Պաշտոնաթող դեսպան Միտհաթ Ռենդեն ասել է, որ այս երկրները նույնպես ուրախ են տեսնել հիմնականում սուննի և ռազմական առումով ուժեղ Թուրքիա՝ իր հսկայական բիզնես ներուժով և եկամտաբեր ակտիվներով:

Բացի այդ, Անկարան նաև Կահիրեի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին է, այն բանից հետո, երբ վերջերս դիվանագիտական հարաբերությունները լիովին կարգավորվեցին, և աշխատանքներ են տարվում Թուրքիա Եգիպտոսի նախագահ Սիսիի պետական այցը կազմակերպելու համար: Շուտով կարող են հանդիպել նաև Էրդողանը և Սիրիայի նախագահ Ասադը, թեև դա ժամանակ կպահանջի փախստականների հայրենադարձության և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի առկայության շուրջ տարաձայնությունների պատճառով:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու թուրքական ջանքերը շատ ավելի բարդ են թվում։ Դրական կողմն այն է, որ ԱՄՆ-ից այդքան անհրաժեշտ F-16 կործանիչներ ստանալու՝ Անկարայի հեռանկարները բարելավվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայցը վավերացնելու որոշումից հետո: Թուրքիան նաև որոշակի խոստումներ է ստացել ՆԱՏՕ-ից և Շվեդիայից՝ կապված ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հետ։

Բայց այս ամենը դեռ պետք է իրականություն դառնա։ Թուրքիայի խորհրդարանը դեռևս պետք է հաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մինչ այդ, թուրք պատգամավորները վստահ չեն՝ արդյո՞ք ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի F-16-ների վաճառքը Թուրքիային։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Էրդողանն անսպասելիորեն կոչ էր արել Եվրոպային վերաբացել ԵՄ Թուրքիայի ճանապարհը: Այն չաշխատեց որպես սակարկության առարկա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում, բայց, այնուամենայնիվ, Էրդողանին հաջողվել է վերակենդանացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ մեռնող բանավեճը:

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանին ակնհայտորեն անհրաժեշտ են ավելի լավ կապեր Արևմուտքի հետ՝ այդքան անհրաժեշտ կապիտալը ներգրավելու համար: Եվրոպան մնում է Թուրքիայի ամենամեծ բիզնես գործընկերը։ Այնուամենայնիվ, շատերը կասկածի տակ են դնում ԵՄ-ի հետ նրա համագործակցության անկեղծությունը:

Պաշտոնաթող դեսպան Սելիմ Կուներալփը չի ակնկալում, որ Էրդողանը կներկայացնի անհրաժեշտ բարեփոխումներ ԵՄ-ի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։

«Նա գիտի, որ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և այլնի հետ կապված չափանիշների բարձրացումը ԵՄ մակարդակով խաթարելու են իր քաղաքական իշխանությունը»,- ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։

Տնտեսական վերլուծաբաններն էլ իրենց հերթին պնդում են, որ Թուրքիայում ներկայում օրենքի գերակայության հետ կապված իրավիճակը շարունակելու է հուսալքել արևմտյան ներդրողներին, սակայն Արևմուտքին անհրաժեշտ է Թուրքիայի համագործակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են Ուկրաինան և ներգաղթը, ուստի ակնկալվում է, որ Անկարայի կապերը ԱՄՆ-ի և Եվրոպայի մնալու են գործարքային։

Էմմա Չոբանյան