Նորածնին տոպրակի մեջ թողել են մատուռի մոտ․ շները տոպրակից քաշելով երեխային հասցրել են Ներքին Գետաշենի բնակիչներից մեկի տան հետնամաս

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայքնում․ մատուռի մոտ տոպրակով նորածին տղայի են թողել։ Նախնական տեղեկություններով գյուղի շները տոպրակից քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։

Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը Factor.am-ին փոխանցեց․ «Բնակիչներից մեկն իր տնամերձ տարածքում շների հաչոց է լսել, մոտեցել և տեսել է, որ տոպրակի մեջ դրված նորածին երեխա է։ Ահազանգել են ոստիկանություն։ Սկզբում տեղափոխել են Մարտունի հիվանդանոց, որտեղ նախնական բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել են Երևան»,- ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նորածնի քաշը 1 կգ 900 գրամ է։ Ռուբեն Զուլոյանը նշեց, որ ոստիկանությունը փորձում է ճշտել` նորածնի ծնողների ինքնությունը։

«Մատուռից մի 50 մետր ներքև տուն կա, հիմա միայն ենթադրություն է, որ նորածնին շների դիմաց չեն քցել, քանի որ չեն վնասել, էտ պահին տոպրակն են ծակծկել միայն»,- պատմեց Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավարը։

Լրացում

Factor.am-ի տեղեկություններով` Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխվելուց մեկ ժամ հետո նորածին երեխան մահացել է։

 

Անի Թամրազյան