Մոսկվայի ու Անկարայի միջև տարաձայնությունները խորացան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-թուրքական հարաբերություններում առաջ եկան մի շարք խնդիրներ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո: Մոսկվան դադարեցրեց հացահատիկային համաձայնությունը: Անկարան փորձում է վերականգնել այն: VOA-ն անդրադարձել է ՌԴ-Թուրքիա հարաբերությունների՝ վերլուծաբանների քննարկումներին։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ուրբաթ օրը չի բացառել Անկարայի հետ հացահատիկի արտահանման շուրջ նոր համաձայնությունը՝ առաջ քաշելով, սակայն, մեկ նախապայման. դրա համար պետք է կատարվեն ՌԴ-ի նախագահ Պուտինի պահանջները:

«Եթե դրանք կատարվեն, մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած տարբերակ ինչպես վարվել այս իրավիճակում»,- հայտարարել է ռուս դիվանագետը:

Երկուշաբթի օրը Ռուսաստանը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին։ Մոսկվան նախազգուշացնում է, որ հուլիսի 20-ից ցանկացած նավ, որը կուղևորվի դեպի Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ, կդիտարկվի որպես ռազմական բեռ փոխադրող։

ԱՄՆ խստորեն դատապարտեց Մոսկվայի նման գործելաոճը՝ շեշտելով, որ Ռուսաստանը պարենային անվտանգությունը վերածել է ճնշման միջոցի:

«Ռուսաստանը շարունակում է պարենը օգտագործել որպես պատերազմի զենք: Արդեն երկրորդ օրն է, ինչ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիքներ հնչեցնում միջազգային ջրերում գտնվող նավերի դեմ»,- հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը:

Ուկրաինական կողմը ցանկանում է շարունակել հացահատիկի արտահանումը: Նախագահ Զելենսկին կոչ է անում երկրներին ապահովել միջանցքի հուսալի և երկարաժամկետ պաշտպանությունը: Վաշինգտոնն էլ այս հարցում շարունակում է ապավինել Թուրքիային: Ելույթ ունենալով Aspen Security Forum միջոցառմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Թուրքիայի կատարած արդյունավետ աշխատանքը ՄԱԿ-ի հետ միասին հացահատիկային համաձայնությունը կյանքի կոչելու գործում: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կշարունակի ստանձնել այն առաջատար դերը, որն ունեցել է՝ համաձայնությանը վերադառնալու համար: Պետք է վստահ լինենք, որ ամբողջ աշխարհում մարդկանց հասանելի է անհրաժեշտ պարենը ողջամիտ գներով»:

Այս խնդրի համար անհրաժեշտ կլինի թուրքական նավատորմի ներգրավվածությունը, որը երկրորդն է ռուսական նավատորմից հետո Սև ծովում: Բայց քանի որ Մոսկվան սպառնալիքներ է հնչեցնում, Անկարան զգուշանում է ներգրավվելուց:

«Ռուսական ռազմածովային նավատորմն այստեղ շատ հզոր է: Նրանք այստեղ շատ ռազմանավեր ու տասից ավել սուզանավեր ունեն: Սա մեծ գլխացավանք կլինի ՆԱՏՕ-ի և նաև Թուրքիայի անվտանգության համար, և զգալի չափով կվնասի թուրք-ռուսական հարաբերությունները»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինը։

Եթե Անկարան օգնություն չառաջարկի այս հարցում, ապա ՆԱՏՕ-ի մյուս անդամները կարող են միջամտել՝ ապահովելու ուկրաինական հացահատիկի արտահանման շարունակականությունը, ինչը, փորձագետների կարծիքով, կարևոր է աշխարհի որոշ մասերում պարենային ապրանքների գների աճն ու սովը կանխելու համար:

Սակայն Թուրքիան Մոնտրոյի միջազգային կոնվենցիայի համաձայն ունի լիազորություններ Սև ծով մտնող նեղուցների վերահսկաման հարցում, և ըստ որոշ վերլուծաբանների, չի ցանկանա թույլ տալ ՆԱՏՕ-ի ռազմանավերի մուտքը պատերազմի գոտի:

«Այդ նավերը շատ հեշտ թիրախներ կդառնան, և հավանաբար նրանց ներկայությունը ոչ թե կնվազեցնի, այլ կմեծացնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիայի վտանգը։ Եվ դա է պատճառը, որ Թուրքիան առաջարկել է իր դաշնակիցներին և մյուսներին, որ վերանայեն Սև ծով ռազմանավեր ուղարկելու իրենց ծրագրերը»,- պնդում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սերհաթ Գյուվենցը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ այս հարցով, որոնք կարող են հանգեցնել սևծովյան հացահատիկի համաձայնության վերականգնմանը: Էրդողանն արևմտյան երկրներին կոչ է արել հաշվի առնել Ռուսաստանի պահանջները:

Նախագահական բարդ մայիսյան ընտրություններից հետո Թուրքիայի երկարամյա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց աստիճանաբար փոխել երկրի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք, գտնում է Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված Ռուսլան Սուլեյմանովի հոդվածը։ Ըստ հոդվածագրի՝ շարժվելով Կիևին ընդառաջ, ինչպես նաև փոխանցելով «Ազովի» հրամանատարներին Ուկրաինային՝ Թուրքիայի նախագահը, ըստ էության, փորձարկում է Մոսկվայի նոր կարմիր գծերը, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ արձագանքել «Վագներ» խմբավորման ապստամբությունից հետո ուկրաինական հակահարձակման պայմաններում:

Դրա հետ մեկտեղ հոդվածագիրը կարծում է, որ երկու երկրները կշարունակեն կատարել հավասարակշռող գործողություններ՝ խուսափելով լուրջ էսկալացիաներից։

Վարշավայում տեղակայված «Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի» Թուրքիայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, վերլուծաբան Քրիսթոֆ Սթրախոտան գտնում է, որ այս պահին Անկարան ձգտում է բարելավել իր հարաբերությունները Արևմուտքի հետ և ավելի լավ դիրքավորվել Մոսկվայի հետ հարաբերություններում: Սակայն, նա ևս չի կարծում, որ Թուրքիան պատրաստվում է ռազմավարական փոփոխության ենթարկել իր արտաքին քաղաքականությունը: Անկարան այժմ սպասողական դիրքում է՝ հետևելով, թե ինչպես կարձագանքի Արևմուտքն իր քայլերին: «Պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ը և ԵՄ-ն արձագանքում Թուրքիայի այս վերջին քայլերին ու ազդանշաննեիրին: Չեմ ակնկալում, որ Արևմուտքի պատասխանը կբավարարի Անկարային»:

Իսկ ինչպե՞ս կազդեն Հարավային Կովկասի վրա ռուս-թուքական հարաբերություններում առաջ եկած խնդիրները: Ըստ Սթրախոտայի՝ վերջին տարիներին Թուրքիայի ազդեցությունն աճում է Հարավային Կովկասում, ի տարբերություն Մոսկվայի դիրքերի: «Ռուսաստանը կորցնում է իր դիրքերն այս տարածաշրջանում, սակայն Թուրքիան չափազանց զգուշորեն է գործում՝ վախենալով Ռուսաստանի հետ ուղիղ ընդհարումից Կովկասում: Թուրքիան հետաքրքված չէ Ռուսաստանի դեմ այնպիսի քայլեր ձեռնարկելու մեջ, որոնք կհանգեցնեն բախմանը: Անկարան այստեղ որդեգրել է սպասողական քաղաքականություն»:

Փորձագետը չի ակնկալում ռազմավարական մեծ փոփոխություններ այս տարածաշրջանում՝ ընդգծելով՝ Թուրքիան շարունակում է կախված մնալ Ռուսաստանից գազամատակարարման, տնտեսության և այլ ոլորտներում: Ուղիղ բախումը Ռուսասատնի հետ չի բխում Անկարայի շահերից, գտնում է նա՝ շեշտելով՝ Թուրքիան չի գնա Ռուսաստանի հետ ուղիղ բախման ռիսկի առանց Արևմուտքի լուրջ աջակցության: