Մինչև 77 հազար դրամ կրթաթոշակ․ բուհերում հազարավոր թափուր տեղերը լրացնելու խնդիր կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուսումնական այս տարում Հայաստանում 13 հազար 314 հոգի է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնի հայտնած տվյալներից:

Միայն միասնական քննություն հանձնածների թիվը, որոնք դիմել են բուհ, 10 հազար 966 է: Արդյունքում բուհերի ընդունելության մրցույթում, ներառյալ՝ ներբուհական մասնագիտությունները, ընդունվածների թիվը 9․147 է, 1․782-ը` անվճար, 7․242-ը` վճարովի (մնացածն արտոնություններով ընդունված դիմորդներն են):

Ինչ վերաբերում է միասնական քննությունների մրցույթին, բուհ է ընդունվել 7․355 հոգի, որից 1․451-ը՝ անվճար, 5․799-ը` վճարովի: Ի դեպ, նախորդ ուսումնական տարում բուհերում թափուր էր մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: Այս տարի ևս պատկերը մտահոգիչ է. բուհերում թափուր է մնացել 350 անվճար տեղ, իսկ վճարովիի պարագայում՝ 15․984 տեղերի կեսից ավելին՝ 8․764-ը։

«Շրջանավարտների թիվը, նրանց հետաքրքրությունը դեպի բարձրագույն կրթությունը տարեցտարի նվազում է, բացի այդ՝ դիմորդներն ի վիճակի չեն հաղթահարել միասնական քննությունները և ընդունվել բուհեր»,- ասում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղին չի համարում այս և նախորդ տարիների արդյունքների համեմատությունը։ Ասում է` այս տարի «խաղի կանոններ» են փոխվել. դիմորդներն արդեն երկու անգամ են քննություն հանձնում: Ինչպես նախորդ տարի՝ այս տարի ևս մի շարք մասնագիտությունների գծով առհասարակ ոչ մի դիմորդ չի եղել: Այս տարի անտեսված մասնագիտությունների թիվը 168 է, որից 30-ը՝ պետական բուհերում: Օրինակ` Բրյուսովի անվան պետական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն. ռուսերեն, գերմաներեն և գրականություն», Հայկական պետական մանկավարժական համալսարանում «Սոցիոլոգիա», Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունների գծով որևէ դիմորդ չի եղել: Միայն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այս տարի 1088 թափուր տեղ կա, որից 28-ը` անվճար, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ 696, որից 90-ը` անվճար:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունն այս պատկերը փոխելու համար․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշում է, որ նախ վերանայվելու է կրթաթոշակի չափը. ներկայիս 5-6 հազար դրամի փոխարեն կսահմանվի 70-77 հազար դրամ կրթաթոշակ, որը կտրամադրվի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգով սովորող ուսանողներին։ Գերազանց սովորողները կստանան 10 տոկոս հավելավճար: Նախագիծը շուտով կներկայացվի Կառավարությանը։ Այն հաստատվելուց հետո հավանական է, որ հենց այս ուսումնական տարվա սկզբից ագրարային և մանկավարժական մասնագիտություններ ընտրած ուսանողները ստանան բարձրացված կրթաթոշակ։

Ինչ վերաբերում է ամենապահանջված մասնագիտություններին, ապա առաջատարը «Բուժական գործ» մասնագիտությունն է Երևանի պետական բժշկական համալսարանում․ այն այս տարի ունեցել է 661 դիմորդ։ Պահանջված մասնագիտությունների երկրորդ հորիզոնականում Տնտեսագիտական համալսարանի «Կառավարում»-ն է՝ 327 դիմորդով, երրորդ տեղում Տնտեսագիտականի «Ֆինանսներ»-ն է՝ 325 դիմորդով: Ցանկի չորրորդ տեղում, ինչպես և անցած տարի, ԵՊՀ «Իրավագիտություն»-ն Է՝ 303 դիմորդով, հինգերորդը՝ Տնտեսագիտականի «Տնտեսագիտություն»-ը՝ 276 դիմորդով:

Նշենք, որ հուլիսի 19-ից սկսվել է լրացուցիչ մրցույթի փուլի հայտագրման գործընթացը, և հուլիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում բոլոր նրանք, ովքեր ունեն 2 դրական գնահատական և դուրս են մնացել մրցույթից, կարող են հայտագրվել թափուր տեղերի համար և մասնակցել լրացուցիչ մրցույթին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան