Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վադիմ Պրիստայկոյին ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։ Համապատասխան փաստաթուղթն այսօր տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքէջում, փոխանցում է Korrespondent-ը։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Պրիստայկոն  ազատվել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի և Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO) մշտական ներկայացուցչի պաշտոնից։

Բանն այն է, որ վերջերս Վադիմ Պրիստայկոն ստիպված է եղել բացատրել իր արտահայտությունը Sky News-ում նախագահ Զելենսկու «անառողջ սարկազմի» մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի խոսքերին։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուոլեսը կոչ էր արել Ուկրաինային ավելի շատ երախտագիտություն հայտնել գործընկերներին իրենց ռազմական աջակցության համար՝ անընդհատ նոր տեսակի զենքերի պահանջներ դնելու փոխարեն:
Ի պատասխան այս խոսքերի՝ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան շատ երախտապարտ է Բրիտանիային և նրա ժողովրդին աջակցության համար։ Բայց նաև ավելացրել էր՝ «առավոտյան կարող ենք արթնանալ և անձամբ շնորհակալություն հայտնել նախարարին»։ Պրիստայկոն, մեկնաբանելով այս քննարկումը, հայտարարություններն անվանել էր «անառողջ սարկազմ»։

Այս հայտարարությունը  բրիտանական լրատվամիջոցները ընդունել էին որպես նախագահ Զելենսկու հասցեին հնչեցված քննադատություն։