Արցախի վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությունների բովանդակությունը՝ նախկինում և հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումից մի քանի օր անց Հայաստանում շարունակում են քննարկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, ավելի կոնկրետ՝ հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում են Արցախին։

Եվրամիության մայրաքաղաքում Փաշինյան-Միշել-Ալիև վերջին բանակցությունները հուլիսի 15-ին էին, որին հաջորդած ԵՄ Խորհրդի նախագահի հայտարարության մի քանի կետեր Հայաստանում տարբեր շրջանակներ գնահատեցին ակնհայտ հետընթաց։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Փաշինյանի և Ալիևի հետ բանակցություններից հետո նախ հայտնեց՝ կողմերը վերահաստատել են հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, առաջընթաց գրանցել հաղորդակցության վերականգնման շուրջ, ապա խոսեց Արցախում ստեղծված իրավիճակից։

«Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար»,- հայտարարել է Շառլ Միշելը։

Հանդիպումից երեք օր է անցել, սակայն պաշտոնական Երևանը որևէ կերպ չի անդրադարձել Միշելի հայտարարությանը։ Եվ մինչ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը լուռ է, ընդդիմադիր տարբեր շրջանակներ պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ լեգիտիմացվեց վերջին շրջանում Բաքվից պարբերաբար հնչող՝ Աղդամով Ստեփանակերտին հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջարկը։

Այսքանով, սակայն, Միշելի հայտարարության վիճահարույց կետերի շուրջ քննարկումները չեն ավարտվում։ Եվրոպական խորհրդի նախագահն այս անգամ, ի տարբերություն նախորդ հայտարարության, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսեց առանց միջազգային ներգրավվածության անհրաժեշտության մասին որևէ հիշատակման, ինչին, ի դեպ, ադրբեջանական կողմը պարբերաբար դեմ է արտահայտվում։

Մայիսի 14-ի հանդիպումից հետո, մինչդեռ, եվրոպացի պաշտոնյայի շեշտադրումները փոքր-ինչ այլ էին։

«Մենք շարունակում ենք մտքերի փոխանակումը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի շուրջ։ Ես Ադրբեջանին կոչ եմ արել մշակել դրական օրակարգ այդ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ»,- նշել է ԵՄ Խորհրդի նախագահը։

Եվ մինչ Հայաստանից և Արցախից Միշելի հայտարարության առնչությամբ հնչում են քննադատություններ, իսկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները որակվում են ձախողված, Factor TV-ն ներկայացնում է բրյուսելյան հարթակում հանդիպումներից հետո Շառլ Միշելի հայտարարությունները, որոնց հիմնականում հաջորդել են դժգոհություններ, հատկապես՝ Արցախից։

Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Շառլ Միշելի հայտարարություններից պարզ է դառնում, որ եվրոպացի պաշտոնյան բանակցություններից հետո կա՛մ առհասարակ չի կիրառել Լեռնային Ղարաբաղ եզրույթը, կա՛մ այդ մասին խոսել է այնպիսի համատեքստում, որը հարուցել է Արցախի դժգոհությունը։

Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին բրյուսելյան հարթակում առաջին հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ որևէ անդրադաձ չկար Լեռնային Ղարաբաղի խնդրին, չէր կիրառվել անգամ այդ եզրույթը։ Նույնը կրկնվել էր 2022 թվականի ապրիլի սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետ։ Այս անգամ էլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան իր հայտարարությամբ շրջանցել էր Լեռնային Ղարաբաղի թեման։ Սա, ըստ էության, տեղի էր ունենում այն փուլում, երբ Ադրբեջանից հնչում էին պնդումներ, թե Ղարաբաղյան հակամարտության հարցը լուծված է, և այդ առնչությամբ քննարկելու ոչինչ չկա։

Պատկերը, սակայն, փոխվել էր մոտ երկու ամիս անց, երբ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, թե բանակցություններում շեշտել է՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, մեջբերեմ՝ «էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը Ղարաբաղում»: Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղին խնդրին, փաստորեն, Միշելն անդրադարձել է այս համատեքստում, ինչին հետևել էր Արցախի սուր քննադատությունը։ Դրանից հետո արդեն Միշելն իր հայտարարություններում կրկին զերծ էր մնում Լեռնային Ղարաբաղի մասին խոսել՝ բացառությամբ վերջին երկու հանդիպման, որոնցից վերջինի հետ կապված Հայաստանից մինչ այս պահը որևէ արձագանք չի հետևել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան