Դժվարություններ դրախտո՞ւմ․ նոր վեճերն ամպեր են կուտակում ՌԴ-Թուրքիա հարաբերություններում

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Մայիսին կայացած նախագահական ընտրություններում դժվարին հաղթանակից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աստիճանաբար շարժվում է դեպի Արևմուտք: Մինչ Մոսկվան հանգիստ է արձագանքել Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու պատրաստակամությանը, զայրույթ են առաջացրել Թուրքիայի կողմից ռուսական ուժերի կողմից գերեվարված հինգ ուկրաինացի հրամանատարների վերադարձը Կիևին և Էրդողանի հայտարարությունները՝ ի պաշտպանություն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալուն, ասվում է Carnegieendowment-ի անդրադարձում։

Հոդվածագիրը նշում է, որ Մոսկվան այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացում, Էրդողանի համար նույնպես կարևոր է խուսափել դրանից, որպեսզի շարունակի օգուտ քաղել Մոսկվայի և Արևմուտքի միջև միջնորդությունից: Էրդողանի շրջադարձը դեպի Արևմուտք նույնպես պայմանավորված է ներքին գործոններով, ինչպիսին է տնտեսական ծանր ճգնաժամը, որը պահանջում է հսկայական ներդրումներ, որոնք միայն Արևմուտքը կարող է ապահովել:

Էրդողանը վերընտրվելուց հետո հրաժարվել է արհեստական ցածր տոկոսադրույքների քաղաքականությունից և բռնել տնտեսական ազատականացման ուղին: Միայն թե դա բավարար չէ թուրքական տնտեսության համապարփակ կայունացման համար, որը մեծապես հենվում է օտարերկրյա ներդրումների վրա։ Թուրքիան օտարերկրյա կապիտալի ներհոսքի խիստ կարիք ունի։ Տնտեսության մեջ ամենամեծ ներդրողները շարունակում են մնալ արևմտյան երկրները, առաջին հերթին՝ Նիդերլանդները, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, որոնք միասին կազմում են շուրջ 30 տոկոսը:

Ավելին, թուրքական արտահանման զգալի մասը գնում է Արևմուտք։ Նույնիսկ Մոսկվայի հետ առևտրի ռեկորդային աճից հետո Ռուսաստանը դեռևս կազմում է Թուրքիայի արտահանման միայն 3,7 տոկոսը՝ շատ հետ մնալով իր արևմտյան գործընկերներից: Այս պայմաններում Էրդողանը գիտակցում է, որ անհրաժեշտ է շարժվել դեպի Արևմուտք՝ տնտեսական կայունության համար։

Հատկանշական է, որ ընտրություններից հետո Էրդողանը կրկին անդրադառնում է Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման թեմային և նույնիսկ պահանջել է բացել ճանապարհ դեպի ԵՄ՝ Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման դիմաց։ Հոդվածագիրը նշում է, որ քիչ հավանական է, որ այս թեման խնդիր դառնա Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համար։

Հիմքեր չկան նաև Մոսկվայի և Անկարայի միջև լարվածություն ակնկալելու՝ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման պատճառով: Թուրքական առարկությունները երկար ժամանակ եղել են Շվեդիայի անդամակցության ցավոտ կետը։ Էրդողանն ընդամենը ժամանակ էր շահում նախագահական ընտրությունների շնորհիվ, որոնց ժամանակ խաղում էր հակաարևմտյան տրամադրությունների վրա։ Այժմ, երբ վերընտրվել է, նրա ձեռքերն արձակված են, և նա կարող է պաշտոնապես հայտարարել իր համաձայնության մասին, հատկապես, երբ ԱՄՆ-ը համաձայն է Թուրքիային մատակարարել F-16 կործանիչներ։ Կրեմլի համար ևս Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամության համաձայնությունն անակնկալ չէր, որի մասին ասել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մոսկվայի համար ավելի ցավալի էր Թուրքիայի որոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Ստամբուլ կատարած վերջին այցի ժամանակ ուկրաինական «Ազովի» գումարտակի հինգ հրամանատարներին Կիևին վերադարձնելը։ Նրան գերեվարվել էին Կրեմլի զորքերի կողմից և տեղափոխվել Թուրքիա՝ պայմանով, որ նրանք չեն վերադառնա Ուկրաինա մինչև պատերազմի ավարտը։

Կրեմլում Անկարայի որոշումը դիտեցին որպես «գործող համաձայնագրի խախտում»։ Էրդողանի խոսքով, սակայն, իմանալով Թուրքիայի որոշման մասին, «Ռուսաստանն ի սկզբանե վրդովված էր, բայց հետո, որոշ մանրամասներ ստանալուց հետո, իրավիճակը դրական հուն է տեղափոխվել»։

Այս դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքանով են ռուս-թուրքական հարաբերությունները կախված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի անձնական հարաբերություններից։ Եվ չնայած Մոսկվայի կողմից սուր հայտարարություններին՝ Ռուսաստանն առայժմ բանավոր քննադատությունից այն կողմ չի անցել։

Ըստ հոդվածագրի՝ շարժվելով Կիևին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահը, ըստ էության, փորձարկում է Մոսկվայի նոր կարմիր գծերը։ Որքանո՞վ է Ռուսաստանը պատրաստ արձագանքելու մի իրավիճակում, երբ նա միաժամանակ պաշտպանվում է ուկրաինական հակահարձակումից և վերականգնվում «Վագներ» խմբավորման ապստամբությունից:

«Ազովի» հրամանատարներին Ուկրաինային փոխանցելը նույնպես փորձ էր թվում՝ ճնշելու Մոսկվային հացահատիկի գործարքը երկարաձգելու համար, որի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին: ՌԴ-ն դադարեցրել է իր մասնակցությունը դրանում, սակայն հաշվի առնելով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները՝ երկու երկրները դեռ կարող են այլընտրանքային պայմանավորվածություն ձեռք բերել։

Կրեմլի զգուշավոր արձագանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանն այժմ ի վիճակի չէ սրել Թուրքիայի հետ լարվածությունը, որը մնում է Արևմուտքի և Կիևի հարաբերություններում իրական միջնորդը, ինչպես նաև նրա առանցքային տնտեսական գործընկերներից մեկը։

Էրդողանը չի մոռացել նաև իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մոսկվայից ստացած աջակցությունը (Մոսկվան Անկարային 20 միլիարդ դոլարի գազի վճարման հետաձգում է արել), նրանց սերտ տնտեսական կապերը կամ Ռուսաստանի օգնությամբ ՆԱՏՕ-ի գործընկերների վրա ճնշում գործադրելու կարողությունը:

«Հետևաբար, երկու երկրները կշարունակեն կատարել այդ հավասարակշռող գործողությունները՝ խուսափելով լուրջ էսկալացիաներից»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան