«Նահանջ» հրամանի հետքերով․ Արզումանյանը դռնբաց նիստ է պահանջում՝ իր անմեղությունն ապացուցելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
Բոլորը

Ավելի քան 10 ամիս անազատության մեջ գտնվող Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը երեկ խախտեց լռությունը և կալանավայրից հայտարարություն տարածեց։ Լռությունը խախտելու պատճառն այն է, որ վերջին շրջանում, ըստ Արզումանյանի, հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը։

«Ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։ Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»,- նշվում է հրապարակման մեջ։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյան, ըստ ամենայնի, ակնարկում է Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն օրեր առաջ հարցաքննվել էր 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի կողմից՝ այդ ընթացքում անդրադառնալով նաև Արզումանյանին առնչվող դրվագին։ Փաշինյանի մատնանշած ռազմավարական բարձունքն Արցախի հյուսիսում՝ Թալիշի և Եղնիկների միջև գտնվող Արեգա սարն է։ Ըստ Արզումանյանին առաջադրված մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել, մասնավորապես, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։ Այս ամենը հայտարարվել է անգամ վարչապետի մակարդակով։

Ըստ ՊԲ նախկին հրամանատարի՝ մեղադրանքը, թե, իբր, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերն ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն ինքը հանկարծակի հայտնվել է այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և նահանջեն, անհիմն է։ Արզումանյանը հակադարձում է, թե ինքը նման հրաման տալու իրավասություն չի ունեցել, քանզի այդ ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարը չի եղել։ Նման կարծիք ունի նաև Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ուշագրավ է, որ Արզումանյանին վերագրվող դրվագից գրեթե մեկ ամիս անց նրա պաշտոնը բարձրացվել էր․ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո՝ հոկտեմբերի 27-ին նա նշանակվել էր Հարությունյանի փոխարեն և պաշտոնավարել ավելի քան մեկ տարի։

«Եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչո՞ւ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել Պաշտպանության բանակի հրամանատար։ Արեգասարի բարձունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։ Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ՝ ես նշանակվեի ՊԲ հրամանատար»,- գրում է Արզումանյանը։

ՊԲ նախկին հրամանատարի մատնանշած հարցերն անպատասխան են մնում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Աբրահամյանը կարծում է՝ բարձրագույն իշխանությունը փորձում է իր վրայից մաքրել մեղադրանքները։

Արզումանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ ընդգծելով՝ հենց դրա համար են դատարանին միջնորդություն ներկայացրել հրապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնելու համար։

«Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեց պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, առավել ևս անհասկանալի է մնում, թե ինչու է իմ վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետևում։ Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները»,- նշվում է Արզումանյանի հրապարակման մեջ։

Դատավարությունների դռնփակ լինելու և մեղադրյալների ձայնը լսելի չլինելու մասին պարբերաբար բարձրաձայնում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Դռնփակ դատավարությունները իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խնդրահարույց է համարում։ Նրա դիտարկմամբ՝ բարձրաստիճան նախկին զինվորականների գործերը դռնփակ են քննում անձամբ Փաշինյանի հրահանգով, որն իր ելույթներում ստանձնում է դատախազի և քննիչի դեր։

Օրեր առաջ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համաձայն է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, իսկ երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին հայտնել էր, որ Տոնոյանի ցանկության դեպքում կապահովվի այդ նիստի ուղիղ հեռարձակումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան