Ինչ է ակնկալում Արցախը ՌԴ-ից ու Պուտինից. ԱՀ ԱԳ նախարարը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

Արցախը տարբեր երկրների ներկայացուցիչներից և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների առաջարկներ է ստանում։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ հավելելով, որ արցախյան կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը մի պարզ պատճառով, քանի որ արցախյան կողմն ամենից շահագրգիռն է նման իրական երկխոսության մեջ, սակայն դա պետք է որոշ չափանիշների համապատասխանի։

Նրա խոսքով՝ ճնշումների տակ բանակցությունը չի կարելի համարել բանակցություն կամ երկխոսություն։ Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։

«Որպեսզի այդ երկխոսությունը կառուցողական բնույթ ունենա, որոշ չափորոշիչների պետք է համապատասխանեն, այդ իսկ պատճառով է, որ քննարկումները դեռ շարունակվում են։ Այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել երրորդ երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից՝ նման հանդիպումներ կազմակերպելու մասին», – ասաց նախարարը։

Նա նշեց, թե այս տարվա փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում։

«Քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն ադրբեջանական կողմն ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով այն իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ։

Մեր խորին համոզմամբ՝ ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն: Քանի ճանապարհը փակ է, երկխոսություն նման պայմաններում չի լինելու: Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց, եթե ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը: Պարբերաբար քննարկումներ են գնում նոր երկխոսության համար: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպումների առաջարկներ, որոնք, ցավոք, մերժվել են հենց նրանց կողմից»,-ընդգծեց արտգործնախարարը:

Նրա դիտաարկմամբ՝ որպեսզի չլինի բանակցությունների իմիտացիա, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմից Արցախին սնուցող ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակվի, հնարավոր լինի առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը վերականգնել, որպեսզի տեսանելի լինի փոփոխությունն Ադրբեջանի մոտեցումներում։ Հակառակ կողմը պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստ է երկխոսության։

Հարցին՝ արդյոք պայման է դրվել հանդիպումներ կամ բանակցություններ կլինեն, եթե Արցախը լուծարի պաշտպանության բանակը, Ղազարյանը պատասխանեց՝ Արցախի պաշտպանության բանակը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոնն է, և ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարումը։

Անդրադառնալով Արցախի իշխանությունից ՌԴ նախագահին ուղղված նամակին և ՌԴ-ից Արցխի ակնկալիքներին, Ղազարյանը նշեց, որ նմանատիպ նամակներ ուղարկվում են ոչ միայն ՌԴ նախագահին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին․ «Այո՛, դիմել ենք ՌԴ նախագահին։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի։ Իրավիճակը բարդանում է, ռուս խաղաղապահները, գտնվելով այնտեղ, պետք է իրենց իրավասության շրջանակներում գործադրեն բոլոր քայլերը։ Եթե գործադրեին, այս արգելափակումը չէինք ունենա»։

Պուտինին ուղղված նամակից հետո, Ղազարյանի խոսքով, Արցախում սպասում են փոփոխության։ Թե ինչու չեն գործադրում բոլոր քայլերը, Սերգեյ Ղազարյանն այսպես մեկնաբանեց․ «Տարբեր պատճառներ են բերում, բայց մի բան հաստատ գիտենք՝ ադրբեջանական կողմի սադրանքների կարևոր նպատակներից մեկը ռուս խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է։ Միևնույն ժամանակ՝ պետք է իրատես լինենք, այս պահին այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ։ Բացի դրանից՝ այդքան արագ չի կարող լինել այդ գործընթացը, հատկապես որ տեսնում ենք, թե ինչ ճգնաժամ կա միջազգային հարաբերություններում»։

Մանրամասները՝ տեսանյութում։