Սահմանադրության էությունը մնացել է նույնը` Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Վարդանի Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Գևորգի Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Շահմուրադի Գրիգորյանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Վալոդյայի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Արամի Սիմոնյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Հրանտի Քոչարյանին շնորհվել է գեներալ մայորի կոչում, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Լուլիբերտի Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ մայորի կոչում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է.

«Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու առիթով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է՝ մեր երկիրն ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն է և ձեր առաքելությունը հենց Սահմանադրության պաշտպանությունն է։

Ինքնիշխանությունը, ժողովրդավարություն, իրավական պետություն լինելը և ընդհանրապես, սահմանադրական ձևակերպումները զուտ հռչակագրային դրույթներ ու կարգախոսներ չեն, այլ հավատամք ու պետականության կերտման հիմնարար սկզբունքներ են։ Ձեր ծառայությունը բարձր պատասխանատվություն է այս սկզբունքների, իրավակարգի, մեր պետության սահմանների, քաղաքացիների անվտանգության ու ժողովրդավարության պաշտպանության համար։

Այս տեսանկյունից Սահմանադրությունը երկրի մայր օրենքը լինելուց զատ հանդիսանում է մեր պետության և հասարակության համար կանխատեսելի, զարգացած, բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորը։ Հենց այս բովանդակությունն էր դրված 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության բովանդակային առանցքում, ինչը յուրօրինակ ուղենիշ պետք է լիներ երկրի հետագա զարգացման համար։

Անցած 28 տարիների ընթացքում մեր Սահմանադրությունն առերեսվել է բազում խոչընդոտների, ենթարկվել արմատական փոփոխությունների, սակայն Սահմանադրության էությունը մնացել է նույնը, ինչն արտահայտված է մայր օրենքի առաջին երկու անփոփոխելի հոդվածներում՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրականության ոգին այս համառոտ ձևակերպման մեջ է, քանի որ հնարավոր չէ ունենալ զարգացած, ժամանակակից, իրավական ու անվտանգ պետություն, առանց ինքնիշխանության ու ժողովրդավարության։ Վստահ եմ, որ բոլորիս հավաքական կամքով, պատասխանատվությամբ ու պարտականությամբ, հավատարիմ մնալով Սահմանադրության բուն էությանը կշարունակենք մեր ծառայությունը՝ ի շահ մեր պետության հզորացման և ի բարօրություն մեր քաղաքացիների։

Կրկին շնորհավորելով բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ, խաղաղություն և բարգավաճում մեր երկրին»։