Ալիևն իր հանքերի դեմ բողոքող գյուղը երկու շաբաթ է՝ շրջափակման ու վախի մեջ է պահում

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղու ոսկու հանքերի դեմ էկոակցիաներից անցել է երկու շաբաթ, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժի կիրառմամբ և ակցիայի մասնակիցներին ծեծի ենթարկելով կասեցրեց դրանք։ Սակայն գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված, բնակավայրի ոստիկանական շրջափակումը շարունակվում է․ տեղի բնակիչներից բացի՝ ոստիկանները ոչ ոքի թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Գյուղի բնակիչներից մեկը, որը չի ցանկացել նշել անունը, Abzas Media-ին պատմել է, որ ոստիկանները սպառնում են բնակիչներին՝ չբարձրաձայնել իրենց պահանջները։ Գյուղացիները նշում են, որ ոստիկանությունն իրենց վախի մեջ է պահում։ Մարդկանց, որոնք լրագրողների հետ խոսում են գյուղի խնդիրների մասին, կա՛մ ձերբակալում են, կա՛մ սպառնում ձերբակալել։

Բնակիչներից մեկն էլ նշել է, որ եթե ոստիկանները գյուղում որևէ մեկին կասկածում են, զանգում են ոստիկանության բաժին։

«Երբ չեն գնում, գալիս են գյուղ, տանում են։ Հեռախոսը ձեռքից վերցնում, ստուգում են, թե ում հետ է շփվում»,- պատմել է բնակիչը։

Նրա խոսքով՝ բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևը գյուղում ընդունել է ոչ թե ցուցարարների, այլ հավատարիմ քաղաքացիների։ Թեև ինքը նույնպես ցանկացել է մասնակցել հանդիպմանը, սակայն թույլ չեն տվել մոտենալ հանդիպման վայրին։ Բնակիչն ասել է, որ իրենց հիմնական պահանջը երկրորդ պոչամբար չկառուցելն ու ձերբակալվածներին ազատ արձակելն է։

«Թոքերս հիվանդ են, չեմ կարողանում շնչել։ Ես խեղճ մարդ եմ, աղքատներին բոլորն են ճնշում, մեր միակ խնդրանքն այն է, որ երկրորդ լիճը չկառուցեն։ Մենք պահանջում ենք նաև ազատ արձակել ձերբակալվածներին»,- ասել է նա։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հրաժարվել են պատասխանել լրատվամիջոցի հարցերին։

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները երկու օր շարունակ՝ հունիսի 20-ին և 21-ին բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Թեև իրավաբանորեն հանքերի շահագործմամբ զբաղվում է Anglo Asian Mining ընկերությունը, որը բրիտանական է համարվում, իսկ հիմնական բաժնետերը իրանական ծագմամբ Ռեզա Վազիիրին է, ըստ տարբեր տեղեկությունների՝ այն իրականում պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջն ու դստերը՝ Մեհրիբան և Լեյլա Ալիևաներին։ Գյուղացիները բողոքում են ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար երկրորդ արհեստական լճակի կառուցման դեմ՝ նշելով, որ դրանք կառուցում են իրենց արոտավայրերում։ Բնակիչները նշում են, որ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերն են հոսում, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Իշխանությունները ոստիկանական զորքերով և հատուկ միջոցներով ճնշել են բնակիչների էկոակցիան, նրանց նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ, մահակներ՝ ծեծի ենթարկելով նաև տարեցներին։

Գյուղի բնակիչներից 10-ից ավելի ձերբակալված կա, որոշները 20-օրյա վարչական կալանքի են դատապարտվել։ Իրավապահ մարմինները ձերբակալվածների իրական թիվը չեն նշում։

Իշխանությունները գյուղում տրամադրությունները մեղմելու համար բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևի գլխավորությամբ պետական հանձնաժողով են ձևավորել, որը շարունակում է բնակավայրում մոնիթորինգ իրականացնել։

Էմմա Չոբանյան