Դատավորները խուսափում են խոսել իրենց և Կարեն Անդրեասյանի հանդիպման մասին հրապարակումներից, իսկ Ռուբիկ Մխիթարյանը դրանք հերյուրանք է անվանում

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ի պատասխան, Factor․am-ի գրավոր հարցման, պատասխանել են Դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայությունից էլ հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ներկայում ստուգվում են լրատվական կայքերում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին  «Ժողովուրդ» օրաթերթը  գրել էր․

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը։ Թե ինչ քվեարկություն է եղել, պարզ չէ, բայց դատարանի շատ դատավորների համար զարմանալի կերպով Վերաքննիչ քրեական դատարանի համակարգող կամ ԲԴԽ Կարեն Անդրեասյանի աչք ու ականջներ ծառայող դատավոր է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։ Նշենք, որ Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն էր, որին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում էր դարձնել ԲԴԽ անդամ, սակայն, ի հեճուկս իր ցանկությունների, ԲԴԽ անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանից դատավոր Արշակ Վարդանյանը։ Հիմա ամենակարևորի մասին. ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը որոշել Վերաքննիչ քրեական դատարանում իր հավատարիմ մեկին ունենալ։

Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին չեն կարողանում վերահսկողության տակ պահել եւ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում իրենց ցանկալի որոշումները ունենալ, ուստի որոշել են Մխիթարյանի միջոցով իրավիճակը հսկել»։

Նույն օրը 168․am-ն, անդրադառնալով թեմային, գրել էր, որ  հանդիպումը կայացել է ոչ թե Վերաքննիչ քրեական դատարանում, այլ հենց ԲԴԽ-ում՝ մանրամասներ հայտնելով ենթադրյալ հանդիպումից։ 

«Վերաքննիչի դատավորներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է հրավիրել երեկոյան 18:30-ին։ Հրավիրված չի եղել ընդամենը 7 դատավոր` Վազգեն Ռշտունի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյան, Ռոբերտ Պապոյան, ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյան, Կարեն Մարդանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արմեն Բեքթաշյան։

Հանդիպման առաջին երկու ժամը ԲԴԽ նախագահը նվիրել է վերաքննիչի դատավորներին շողոքորթելուն, գլխավորին նախապատրաստելուն։ Ասել է, որ իր աշխատանքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ չի ստացվում, ինչից տուժում է համակարգը, և ինքը հարցի լուծման հանճարեղ պլան ունի։

Հաջորդիվ ներկա դատավորներին բաժանել է քվեաթերթիկներ, առաջարկել իրենց միջից թեկնածուներ առաջադրել ու ընտրել Մխիթար Պապոյանին այլընտրանքային, ստվերային նախագահ, ում հետ էլ ինքը պիտի աշխատեր։

Այստեղ կատարվել է անսպասելին։ Դատավորները մեկը մյուսի հետևից ոչ միայն հրաժարվել են կատարել Կարեն Անդրեասյանի պահանջը, այլև ԲԴԽ նախագահի երեսին ուղիղ ասել են՝ ինչ են մտածում իրավիճակի ու Անդրեասյանի առաջարկի մասին։

Մասնավորապես, ոտքի է կանգնել դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ Կարեն Անդրեասյանի երեսին նետելով, որ վերջինիս առաջարկը վիրավորական է իր՝ մի դատավորի համար, ով իր անկախ դիրքավորմամբ ու անաչառությամբ անուն է վաստակել ու չի պատրաստվում այդ անունը գետնով տալ Կարեն Անդրեասյանի ամբիցիաները բավարարելու համար։

«Դուք՝ որպես դատավորի, ուզում եք փոշիացնել ինձ»,- ասել է Նիկողոսյանը ու իր խոսքն ավարտելուց հետո դուրս է եկել սենյակից։

Կարեն Անդրեասյանը հասկացել է, որ իրավիճակը թեժանում է, և առաջարկել է բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցելու քվեարկությանը, դուրս գալ սենյակից, ինչից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավոր Աննա Մաթևոսյանը մի կողմ է դրել քվեաթերթիկը՝ ասելով, որ չի մասնակցելու քվեարկությանը, բայց սենյակից դուրս չի գալու, որպեսզի տեսնի՝ ինչ է այնտեղ կատարվելու, և հույս ունի, որ իրեն բռնի ուժով դուրս չեն հրավիրելու:

Աննա Մաթևոսյանից հետո Կարեն Անդրեասյանին իր տեղն է դրել Նարինե Հովակիմյանը՝ հայտարարելով, որ իրենք նորմալ աշխատում են իրենց դատարանի նախագահի հետ և չեն պատրաստվում նրա թիկունքի հետևում ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերել:

Նույնը կրկնել է դատավոր Լուսինե Աբգարյանը: Կարեն Անդրեասյանը չի դիմացել Լուսինե Աբգարյանի «հարվածին» ու նրան երեսով է տվել, թե՝ «ես քեզ սև ցուցակից սպիտակ ցուցակ էի տարել, բայց ոնց որ դու էլի ուզում ես հետ գալ սև ցուցակ»:

Հրաժարվել են գրեթե բոլորը, նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանի սրտի Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու Սևակ Համբարձումյանը:

Մնացել են երկուսը՝ Ռուբիկ Մխիթարյանն ու Արմեն Դանիելյանը: Նույնիսկ վերջինս, երբ տեսել է՝ բոլորը հրաժարվում են, ասել է, որ ինքն էլ չի մասնակցելու, թեպետ, ի վերջո, մասնակցել է քվեարկությանը. Արդյունքում՝ 2 ձայնով Կարեն Անդրեասյանի ստվերային նախագահ «ընտրվել է» Ռուբիկ Մխիթարյանը»,- գրել է 168․am-ը։ 

Նշենք, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող Քրեական դատավարության օրենսգիրքը առերևույթ հանցագործության մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը դիտում էր որպես քրեական գործ հարուցելու առիթ, սակայն այժմ գործող օրենսգրքով սահմանվում է, որ քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`

1) ֆիզիկական անձից.
2) իրավաբանական անձից.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.
4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

Իսկ  զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել, այսինքն՝ ԶԼՄ հրապարակումը օրենսդիրն այժմ չի դիտարկում որպես վարույթ նախաձեռնելու պարտադիր առիթ, սակայն օրենքում առկա կարող են ձևակերպումը չի նշանակում, որ քննիչը կամ տվյալ դեպքում դատախազը իրավունք ունի վարույթ չնախաձեռնելու բոլոր այն դեպքում, երբ չի ցանկանում։

Հատկանշական է, որ տվյալ դեպքում  լրատվամիջոցը հանդիպմանը ենթադրաբար մասնակցած կոնկրետ դատավորների անուններ է նշել, մեջբերումներ կատարել, թե նրանցից ով ինչ է ասել, ինչ վարքագիծ է դրսևորել, և նման պայմաններում ողջամտորեն ենթադրվում է, որ  պետք է վարույթ նախաձեռնվեր՝ այս անձանցից  ցուցմունքներ վերցնելու, տեղեկությունների իսկությունը ստուգելու համար, սակայն հրապարակումներից շուրջ 3 շաբաթ անց, փաստորեն, դեռևս վարույթ չի նախաձեռնվել։

Factor.am-ը փորձեց  կապ հաստատել  Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ՝ պարզաբանումներ ստանալու համար այն դատավորներից, որոնց անունները շոշափվում են ԶԼՄ հրապարակումներում։

Ռուբիկ Մխիթարյանը,  լսելով այն մասին, որ լրագրողի հետ է խոսում, ասաց, թե նիստի է գնում։ Մեր պնդմանը, որ մեկնաբանի մամուլի հրապարակումներն այն մասին, որ ինքն ընտրվել է Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային դատավոր, Ռուբիկ Մխիթարյանը պատասխանեց, թե ինքը նմանատիպ հրապարակումները, հերյուրանքը չի ցանկանում մեկնաբանել։ Մեր հարցին՝ եթե մամուլի հրապարակումները հերյուրանք է գնահատում, ի՞նչ քայլերի է դիմել, Մխիթարյանը  պատասխանեց՝  ժամանակը որ կգա, կդիմեմ, կտեղեկանաք դրա մասին։

Դատավոր Աննա Մաթևոսյանը, որն, ըստ  մամուլի հրապարակման, կողմ է դրել քվեաթերթիկը՝ ասելով, որ չի մասնակցելու քվեարկությանը, բայց սենյակից դուրս չի գալու, որպեսզի տեսնի՝ ինչ է այնտեղ կատարվելու, մեզ հետ զրույցում ասաց, որ  որևէ հարցի կապակցությամբ չի ցանկանում զրուցել, մեկնաբանություն, պարզաբանում տալ։

Դատավոր Արմեն Դանիելյանի հետ զրույցում փորձում էինք պարզաբանել, որ զանհագարել ենք՝ իր վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն  «Ձեր վերաբերյալ  հրապարակում» արտահայտությունը լսելուց անմիջապես հետո Դանիելյանը շտապեց ասել․ «Ներեցե՛ք,  ես շատ զբաղված եմ, ներողություն եմ խնդրում,  հարգելի՛  լրագրող,  շնորհակալություն, ցտեսություն», ապա անջատեց հեռախոսը։

Դատավոր Նարինե Հովակիմյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի, հետո հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք ձեռք բերել իր անձնական հեռախոսահամարը։ Նշեցինք, որ լրագրողները չեն կարող բացահայտել իրենց աղբյուրը, այդ թվում՝ հայտնել, թե դատավորի հեռախոսահամարն ինչպես են ձեռք բերել, ինչին ի պատասխան Նարինե Հովակիմյանն ասաց՝ դե որ դուք չեք ասում, ես էլ չեմ  ասում՝ հրաժարվելով այլևս հարցերի պատասխանել։

Դատավոր Սևակ Համբարձումյանը, հարցին, արդյո՞ք  հաստատում է մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Անդրեասյանը հանդիպել է դատավորների հետ, քննարկվել է ստվերային դատավոր ընտրելու հարցն, ինչին ինքն ընդդիմացել է, պատասխանեց, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում։ Առաջարկեցինք հանդիպել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն Համբարձումյանն ասաց, որ ժամանակ չունի։ Մեր հարցին՝ այսինքն՝ մամուլում հրապարակվում է, որ օրինական կարգով ընտրված դատարանի նախագահի  փոխարեն ստվերային նախագահ են ցանկացել ընտրել ու դատավորներն ասելիք չունե՞ն այս հարցի  կապակցությամբ, Համբարձումյանը պատասխանեց,  որ իրեն հայտի չէ իր հետ զրուցող  լրագրողի ինքնությունը։

Հարցին՝ գոնե հաստատո՞ւմ եք,  որ հանդիպում է տեղի  ունեցել՝ անկախ դրա բովանդակությունից, Սևակ Համբարձումյանը պատասխանեց՝ «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում»։

Դատավորին հայտնեցինք նաև, որ մենք կարող ենք կապ հաստատել ԲԴԽ լրատվական ծառայության հետ, որպեսզի նա հավաստիանա, որ խոսում է Factor.am-ի լրագրողի հետ՝ նախապես ճշտելով՝ այդ դեպքում, դատավորը կխոսի՞։

«Փորձեք»,-  ասաց Համբարձումյանը։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանին հիշեցրինք  դատավոր-լրագրող համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խոսնակների ցանց ստեղծելու ԲԴԽ-ի նախաձեռնության մասին ու խնդրեցինք կապ հաստատել դատավորի հետ, նրան հավաստիացնել, որ  իրեն  զանգահարողը Factor.am-ի լրագրող է, որպեսզի վերջինս պատասխանի մեր հարցերին։ Շաբոյանը քիչ ուշ հայտնեց, որ Սևակ Համբարձումյանի հետ կապ հաստատել չի ստացվում։

Դատավոր Մարինե Մելքոնյանն ասաց, որ իրեն հարմար չէ խոսել, ավելի ուշ զանգահարենք, բայց ավելի ուշ զանգերի չպատասխանեց։

Դատավոր Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ հարմար չէ, ավելի ուշ էլ նիստի է լինելու, չի կարող ասել՝ երբ զանգահարենք։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը ևս որևէ մեկնաբանություն չտվեց․ վերջինս առհասարակ մշտապես է հրաժարվում լրատվամիջոցներին հարցազրույց տալուց։

Դատավոր Մհեր Արղամանյանը  բարձր  տրամադրությամբ պատասխանեց  մեր հեռախոսազանգին, ասաց, որ արձակուրդի մեջ է։ Երբ հայտնեցինք, թե ինչ թեմայով ենք զանգահարել իրեն, նորից  կրկնեց, որ արձակուրդի մեջ է գտնվում։ Հարցին՝ մասնակցե՞լ է Կարեն Անդրեասյան-դատավորներ ենթադրյալ  հանդիպմանը, Արղամանյանը նորից կրկնեց, որ ինքն արձակուրդի մեջ է։

«Թողեք հանգստանամ,  հա՞»,-, ասաց Արղամանյանը։ Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս է դատավորը հանգստանում, երբ ,ըստ մամուլի  հրապարակումների,  իրենց դատարանում ցանկանում են ստվերային դատավոր ընտրել, Արղամանյանը պատասխանեց, որ  ստվերային դատավորի խնդիր չկա։

Հարցին՝ մասնակցե՞լ է Կարեն Անդրեասյան-դատավորներ հանդիպմանը, թե՞ ոչ, Արղամանյանն  ասաց, որ մեքենա է վարում, նորից կրկնեց, որ արձակուրդի մեջ է։

«Ստվերային դատավոր չկա, ինչի՞ եք ուզում ամեն ինչից բան սարքել»,- ասաց Արղամանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից ևս փորձել ենք թեմայի վերաբերյալ  մեկնաբանություն  ստանալ, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Արաքս Մամուլյան