Արցախից պահանջում են դադարեցնել բանակցությունները․ Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել, հայկական կողմն ունի կորուստներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի խորհրդարանը կոչ է անում Վաշինգտոնում գտնվող հայկական պավիրակությանն անհապաղ դադարեցնել խաղաղության պայմանագրի շուրջ երեկ մեկնարկած բանակցությունները։ Խորհրդարանի ամբիոնից Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընթերցեց հայտարարության նախագիծը, որում նաև նշվում է՝ բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների  եկնարկից ժամեր անց Արցախում իրավիճակը կտրուկ սրվեց։ Կեսգիշերն անց Արցախից հայտնեցին՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Այս գործողություններով, ըստ Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարության, Ադրբեջանը մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել Արցախի վերջնական հայաթափմանը:

Ստեփանակերտից նաև դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից բացի՝ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Իսկ ռուս խաղաղապահներից ակնկալում են առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ արձանագրված միջադեպը հստակ ուղերձ է ինչպես միջնորդներին, այնպես էլ հայկական կողմին, որ եթե չընդունեն Ադրբեջանի պահանջները բանակցությունների սեղանի շուրջ, ապա դրանք պարտադրվելու են ուժով։

Վաշինգտոնյան բանակցությունների երկրորդ փուլը մեկնարկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումներով երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որին հետևել են եռակողմ ձևաչափով քննարկումները։ Բանակցությունները, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, ընթանում են ուժի կիրառման սպառնալիքի ներքո, ինչն անընդունելի է։

Մինչև հունիսի 29-ը սպասվող բանակցությունների առաջին հանդիպման արդյունքներից մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, սակայն, իրենց դիրքորոշումները բարձրաձայնել են ԱՄՆ պետքարտուղարի հետ առանձին հանդիպումների ժամանակ։

Արտգործնախարար Միրզոյանը Բլինքենի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն: Միրզոյանը նաև ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, ընդգծել Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, երկկողմ հանդիպման արդյունքների մասին տարածած հաղորդագրության մեջ շարունակում է խոսել ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին։ Բաքվից նաև պնդում են, թե հայկական կողմը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում, դիմում սադրանքների։

Իսկ ամերիկյան կողմն այս ֆոնին շարունակում է կարևորել ուղիղ երկխոսությունը՝ խնդիրների լուծման, տևական և արժանապատիվ խաղաղության ապահովման համար։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ, շեշտում է՝ այս ամբողջ գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ է։

Հայաստանի ԱԳ նախարարությունը վաշինգտոնյան բանակցությունները դադարեցնելու՝ Արցախի խորհրդարանի հայտարարությանը դեռևս չի արձագանքել։ Երևանն ու Բաքուն, սակայն, չեն դադարում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, որով Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել, արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է չմիջամտի երկրի ներքին գործերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան