Էրդողանը ֆուտբոլն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական գործիք․ Foreign policy-ի անդրադարձը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Foreign policy-ն անդրադարձ է կատարել հունիսի 10-ին Ստամբուլում անցկացված ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, մասնավորապես, ներկայացնելով, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆուտբոլն օգտագործում որպես աշխարհաքաղաքական գործիք Արևմուտքի հետ հարաբերություններում։

Նշվում է, որ ֆուտբոլի երկրպագուներն ամբողջ աշխարհից հաղթահարել են լոգիստիկ լաբիրինթոսը՝ հունիսի 10-ին հասնելու Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտ և ներկա գտնվելու 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որին միմյանց դեմ մրցում էին Մանչեսթեր Սիթի և Միլանի Ինտեր ֆուտբոլային ակումբները։ Անգլիական ակումբը, հիշեցնենք, 1-0 հաշվով հաղթեց։

Խաղից առաջ նույնիսկ տեղեկություններ էին տարածվել, որ այն կտեղափոխվի Թուրքիայից՝ մի քանի շաբաթ առաջ երկրի առանցքային ընտրություններից հետո կանխատեսվող քաղաքական անկարգությունների պատճառով, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ընտրվեց նախագահի պաշտոնում:

Հոդվածագիրը նշում է, որ այս տարվա եզրափակիչը վերընտրված Էրդողանին ընձեռել է առաջին հնարավորություններից մեկը՝ հանդիպելու իր եվրոպացի գործընկերներին, այն բանից հետո, երբ նա բուռն հակաարևմտյան հռետորաբանությամբ էր հանդես գալիս նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Եզրափակչին մասնակցելուց առաջ Էրդողանն Աթաթուրքի անվան օդանավակայանում ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին և ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին, որտեղ նրանք բանակցություններ են վարել փակ դռների հետևում։ Մարզադաշտի VIP հատվածում Էրդողանի ձախ կողքին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանն էր, իսկ Չեֆերինը՝ աջ․ Էրդողանի ուղերձը պարզ էր՝ նա կարող է աշխարհաքաղաքական խաղ խաղալ իր ձևով և հաղթել:

Ըստ հրապարակման՝՝ Թուրքիան մնում է անդրմայրցամաքային երկիր՝ աշխարհագրական, քաղաքական և մշակութային առումներով, ու թեև Էրդողանի վարչակարգը խորհրդանշականորեն բաժանել է Թուրքիան և Եվրոպան, դրանք չեն կարող բաժանվել։

«Հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը վերջին մի քանի տարիների ընթացքում բախվել է տնտեսական ճգնաժամի, կարծում եմ, որ նրա համար շատ կարևոր է շքեղության, աճի, հաջողության իմիջը։ Ֆուտբոլը, հավանաբար, ամենահարմար վայրն է նրա համար՝ դա անելու։ Մենք ֆուտբոլասեր ազգ ենք»,- ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանից քաղաքական գիտությունների դոցենտ Բերք Էսենը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան սկսել է առաջնահերթություն տալ եվրոպական հավաքականների հետ ընկերական խաղերին՝ Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար:

«Եվրոպական թիմերի հետ հանդիպումները դարձան ազգային հոգեկերտվածքի արտացոլում՝ բարձրացնելով մրցակցության, ազգայնականության և հարգանքի հարցեր»,- գրում են հետազոտողներ Օզգեհան Սենյուվան ու Սևեջեն Թունջը իրենց «Թուրքիան և ֆուտբոլի Եվրոպան» հոդվածում։

Արևմուտքի հետ միավորվելու՝ Թուրքիայի ցանկության պատճառով ՈՒԵՖԱ-ի 1955 թվականի անդամակցության հայտը արտաքին քաղաքականության առաջնահերթություն էր: Առաջարկը ջերմորեն ընդունվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից, և դա օգնեց, որ երկիրը քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինքներ ստեղծի Հունաստանի և Հարավսլավիայի հետ:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայում հետամուտ է երկրի վեցերորդ անընդմեջ հայտի հարցում՝ 2028 կամ 2032 թվականներին ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար։ 2018 թվականին Թուրքիան պարտվել էր Եվրո-2024-ի համար պայքարում Գերմանիային, ընդ որում, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Ստամբուլի հայտի գնահատման մեջ նշել էր «մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ծրագրի բացակայությունը»:

Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է Էրդողանի օրոք, հատկապես վերջին տասնամյակում՝ ստեղծելով բացահայտ թշնամական միջավայր անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպանների, քուրդ քաղաքական ակտիվիստների և կառավարության քննադատների համար:

«Թուրքիան Եվրոպայից հեռացնող Էրդողանի հռետորաբանության մեջ բացակայում է մեկ բան՝ Եվրոպան չի սպասում գրկաբաց Թուրքիային»,- լրատվամիջոցին ասել է Սենյուվան։

Նա նշել է, որ Եվրոպան կշարունակի նախատել Թուրքիային և ամբողջ մեղքը գցել Էրդողանի վրա։

2010 թվականին էլ Թուրքիան մեկ ձայնով պարտվել է Եվրո-2016-ի հայտը Ֆրանսիային։ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահը Նիկոլա Սարկոզին էր, որը դեմ էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը։

Չնայած Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները պաշտոնապես սառեցվել են 2019 թվականին, Անկարայի ՈՒԵՖԱ-ի հայտերը չեն դադարել։ Ֆուտբոլը ծանոթ գործիք է Էրդողանի համար, որը սպորտը կապում է քաղաքականության հետ սկսած 1970-ական և 80-ական թվականների իր ֆուտբոլիստի կարիերայից, երբ նա ակտիվորեն ներգրավված էր երիտասարդական քաղաքականության մեջ՝ կիսապրոֆեսիոնալ մակարդակով խաղալով մի շարք ակումբներում։

Էսենն ասել է, որ թեև Եվրոպայի հետ Էրդողանի առճակատումները կարող են դիտվել որպես երկիրն Արևմուտքից ավելի հեռու տանելու քայլ, նա դժվար թե շուտով խզի հարաբերությունները։

«Էրդողանն իսկապես փորձում է իր համար ինքնավար տարածք ստեղծել միջազգային ասպարեզում։ Երբեմն դա պահանջում է ուղղակիորեն մարտահրավեր նետել Արևմուտքին. այլ դեպքերում դա պահանջում է նման բաներ»,- ասել է նա։

Foreign Policy-ի հետ զրույցում թուրք ֆուտբոլասերներն էլ Ստամբուլում եզրափակչի օրերին ասել են, որ իրենք այդ մարզաձևը տեսնում են որպես Թուրքիայի անհերքելի կապը Եվրոպայի հետ:

Էմմա Չոբանյան