ԵԽ հանձնաժողովի զեկույցը փաստում է Ադրբեջանում բարձրագույն մակարդակով հայերի դեմ տարածվող ատելության խոսքն ու թշնամանքը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի հրապարակած զեկույցում փաստվում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ տարածվող ատելության խոսքն ու թշնամանքը։

«ECRI-ը մտահոգությամբ նշում է, որ մարդիկ դեռ հեշտությամբ կարող են դառնալ ատելության խոսքի առարկա տարբեր պատճառներով, ներառյալ նրանց քաղաքական դիրքը կամ գենդերային ինքնությունը: Շատ զրուցակիցներ հաստատել են, որ էթնիկ և լեզվական փոքրամասնությունները, ինչպիսիք են հայերը, ինչպես նաև սեռական փոքրամասնությունները եղել են այն խմբերը, որոնք ամենաշատն են ենթարկվել ատելության խոսքի»,- ասվում է զեկույցում։

Հանձնաժողովը բոլոր մակարդակների քաղաքական առաջնորդներին խորհուրդ է տալիս զերծ մնալ հայերի նկատմամբ ատելության խոսքից: Նշվում է, որ Հայաստանի դեմ շարունակվող հակառակորդների պատմությունն արմատավորված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված երկարատև հակամարտության և առճակատումների համատեքստում:

«44-օրյա պատերազմական գործողություններից առաջ, ընթացքում և հետո հանրային դիսկուրսը նշանավորվել է քաղաքական գործիչների, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակով, և այլ հասարակական գործիչների կողմից հրապարակային հայտարարություններում բորբոքված հռետորաբանության օգտագործմամբ, ինչպես նաև ատելության և մարդասիրական բովանդակության լայն տարածմամբ ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև 2021 թվականի ապրիլին Բաքվի, այսպես կոչված, «Հաղթանակի այգու» բացման մասին, որտեղ հայկական ռազմական տեխնիկան և անձնակազմը շատ բացասաբար են ներկայացվել, ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել։

«ECRI-ը կիսում է այլ միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները կանոնավոր կերպով «ագրեսիայի» և հակառակորդների մասին ռասիստական կարծրատիպեր տարածող ու թշնամանք հավերժացնող լեզվի դիմելու վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան