15 մլն դոլար՝ հայաստանյան մեդիայի զարգացման համար․ մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը։ Այն նպատակ ունի աջակցել երկրում անկախ լրատվամիջոցների կայացմանը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն դոլար է, որից 4 մլն դոլարը կազմում են դրամաշնորհները։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի խոսքով՝ Հայաստանում ԶԼՄ-ների ազդեցիկ լինելը շատ կարևոր է ընդհանուր մեդիայի զարգացման համար։

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը նշեց, որ ծրագիրը կբարելավի լրագրողական սկզբունքները, կխթանի հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և կձևավորի նպաստավոր միջավայր՝ հասարակությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:

Ծրագիրն անմիջականորեն աշխատելու է Հայաստանի մեդիայի ներկայացուցիչների՝ լրագրողների, խմբագիրների, մենեջերների, այլընտրանքային բովանդակություն ստեղծողների հետ։ Հայաստանյան մեդիայի զարգացման ծրագրի փորձագետ Արմեն Սարգսյանի խոսքով՝ ծրագրերի շրջանակում կիրականացվեն խորհրդատվություններ և դասընթացներ՝ ուղղված լրագրողների անհատական և մեդիակազմակերպությունների կայուն զարգացմանը։

Երևանի մամուլի ակումբի նախկին նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում ամրապնդվելու է համագործակցությունը իշխանական տարբեր օղակների միջև, և ինքնակարգավորման համակարգի զարգացումը կնպաստի, որպեսզի լրատվամիջոցների, հասարակության  և քաղաքական գործիչների միջև բախումները չհասնեն դատական ոլորտ։

Ծրագիրը կօգնի ամրապնդել կապերը մեդիայի, քաղաքականություն մշակողների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, և գործընկերային կապերն ուժեղացնելով՝ կփորձի բարեփոխել դաշտն ու բարձրացնել հասարակության դիմակայունությունը կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկությունների և աղբյուրների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան