Փաշինյանը չի՛ ասում ճիշտը մինչև վերջ՝ Ադրբեջանը պե՛տք է համաձայնվեր լուծմանը, եթե ԼՂ-ն չհանվեր բանակցային պրոցեսից․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր շուրջ երեք ժամ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հանդես եկավ բանակցային պատմության, պատերազմի վերաբերյալ բացատրություններով։ Խոսելով 1994-ից հետո տեղի ունեցած բանակցություններից, ընդունված փաստաթղթերից՝ ՀՀ վարչապետը հիշեցնում էր 1999-ին ստորագրված Ստամբուլի խարտիան, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որի եզրափակիչ մասում հնչել էր ԵԱՀԿ գործող նախագահի՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտիի հայտարարությունը, որում ուրվագծվում էին ԼՂ հարցի կարգավորման որոշակի սկզբունքներ, որոնք ենթադրում էին ԼՂ-ի բարձր մակարդակի ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում։

Փաշինյանը հիշեցրեց նաև 1994-ի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, որոնցով պահանջ էր ներկայացվում հայկական կողմերին՝ դուրս բերել զորքերը 7 շրջաններից։ Նա հիշատակեց նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք Փաշինյանի այս թվարկումից իսկապես հետևում է, որ միջազգային հանրությունն անգամ 1994-ի հաղթանակից հետո ԼՂ-ն տեսել է Ադրբեջանի կազմում, թե՞ չնայած այս փաստաթղթերի ընդունմանը՝ ամեն դեպքում ԼՂ-ի անկախության հնարավորությունը պահպանվել էր։

«Այսօր փաստացի հանձնաժողովի նիստում Փաշինյանն ասաց, որ պատերազմը կանխորոշված էր նախկին բանակցային պրոցեսով, և ինքը ժառանգել է մի բան, որը խնդրահարույց էր, և պայթելու պոտենցիալ ուներ՝ ծայրահեղ բացասական հետևանքների բերելու վտանգով։ Հղում անելով բանակցային պատմությանը՝ Փաշինյանը մարտահրավեր նետեց բոլորին, այդ թվում՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Տեր-Պետրոսյանին, որ նրանք ևս ներկայացնեն իրենց մոտեցումները, սա կարծես դատական գործընթաց լինի։ Ես գտնում եմ, որ հիմնավոր է Փաշինյանի այն պնդումը, որ միջազգային հանրությունը ԼՂ-ն համարել է Ադրբեջանի մաս՝ ոչ ոք չի ճանաչել անկախ, ՀՀ-ի մաս, նրան որևէ կարգավիճակ չի տվել։ Եթե անկախ չես, ՀՀ-ի մաս չես, որտե՞ղ ես։ Բայց Փաշինյանը մինչև վերջ չի ասում ճշմարտությունը՝ եթե Քոչարյանի օրոք ԼՂ-ն չհանվեր բանակցություններից, միջազգային հանրությունն Ադրբեջանի համաձայնությունը չէ՞ր հարցնելու հարցը կարգավորելիս։ Նրանք չեն ասել՝ Ադրբեջանի կամքը պարտադիր չէ կոնֆլիկտը լուծել ինքնորոշման իրավունքով, միշտ են ասել՝ Ադրբեջանը պետք է համաձայնվի լուծմանը»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան