Կարճամտություն էր. Գուրգեն Արսենյանը` Սերժ Սարգսյանի` Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չորս կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հավանություն տվեց ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծմանը։ Ձեռնպահ և դեմ արտահայտվողները «Հայաստան» խմբակցությունից էին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պետական գործչի կողմից պետական կարճամտություն համարեց ժամանակին Հունգարիայի հետ հարաբերությունների խզումը։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցի քննարկման ժամանակ Արսենյանն իր ելույթում նշեց․ «Երբ Սերժ Սարգսյանը խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ, ես այդ ժամանակ կտրուկ դժգոհություն եմ արտահայտել այդ որոշման դեմ, քանի որ ինչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը իր ղեկավարի ընդունած որոշման հետ։
Եթե այդ ակտի վերաբերյալ ուզում եք ձեր բացասական վերաբերմունքն արտահայտել, ապա այն արտահայտեիք ղեկավարի նկատմամբ։ Եթե դիվանագիտական հարաբերությունների խզում է լինում, դա նշանակում է անջրպետ երկու ժողովուրդների միջև։

Ես դա այն ժամանակ դիտարկում էի պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսեւորում, որովհետեւ սեփական դիվանագիտական ներկայացուցչության անգործությունը բացատրել նրանով, որ հունգարական կողմն ինչ-որ գործողություն է արել, անթույլատրելի է։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդ ակտի մասին իմացել է Սաֆարովին արտահանձնելուց հետո, այսինքն՝ իր ողջ դիվանագիտական, հետախուզական ծառայությունները տեղյակ չեն եղել, որ այդպիսի պրոցես է ընթանում։

Եվ աշխատանքային շոկի մեջ հայտնվեցին այն ժամանակ, երբ տեղեկատվական աղբյուրներից իմացանք, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում է։ Միայն դրանից հետո սկսվեց դատապարտումների մի ողջ շքերթ։ Արդյունքում սեփական չարածը Սերժ Սարգսյանը փակեց Հունգարիայի հետ հարաբերությունները խզելով»։

Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ., երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում։