Հանգստացե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

«Այս քննարկումը մի անձի քննարկում չէ, այլ գործ ունենք երևույթի հետ: Համոզված եմ, որ մենք, մեր համակիրները, մեր ոչ համակիրները հայ ժողովրդի ճակատագիրը այս պահին, այս օրերին ու ամիսներին չեն որոշում: Մենք մի քիչ չափազանցում ենք մեր դերը ու սկսում ենք անհարկի լարվել ու չափն անցնել»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և զսպվածության կոչ արեց:

Պատգամավորը նշեց, որ Ֆեյսբուքում գրառում կատարելիս յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է հաշիվ տալ։
«Մինչև 2018 թվականը Հայաստանում եղել է այլասերված մթնոլորտ բոլոր ոլորտներում, այդտեղից է եղել մեր հայրենիքի, Արցախի վտանգը: 2018-ին նաև դուք մասնակցեցիք այդ երևույթների մերժմանը, հետո մեզ մոտ սկսվեցին տարաձայնություններ»,- ասաց նա և հավելեց, որ թեկնածուն առանձնապես չփայլեց մասնագիտական գիտելիքներով. «Մինչև թվային շուկան այնքան հարցեր ունենք չլուծված»:

«Ինչպե՞ս կարելի է չնկատել, որ Հայաստանում վերանում է մեկի շնորհը, հազար ու մի մարդկանց համար հնարավորություն կա կայանալու՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Չեմ ասում՝ հրեշտակներ են իջնել, իշխանության ոչ մի չարաշահում չկա, բայց մթնոլորտ է փոխվում Հայաստանում ամեն օր: Դուք ուզո՞ւմ եք մասնակցել այդ փոփոխությանը, ոնց որ չեք ուզում»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը:

«Մեկը կա էստեղ նստած՝ 100 մահապարտ է փնտրում, որ գնա Հայաստանը փնտրի, 100 մահապարտ չի փնտրում, որ գնա Լաչինը բացի: 100 մահապարտ է փնտրում, որ Ազգային շենքը գրավի. մի թթու խոսք լսե՞լ եմ ձեզանից էդ տկարամիտի մասին. հասկանո՞ւմ է, թե էդ 100 մահապարտը քանի զոհ կտա, ձեն հանո՞ւմ եք, կարգի հրավիրո՞ւմ եք»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը և հավելեց. «Լավ, երկու խմբակցությամբ չկարողացա՞ք մի չեզոք թեկնածու ընտրել, որի աչքերին արցունք է գալիս, երբ Արցախ է մտնում: Մեկն էլ ըտենց կար, էն ձեր «Հայրենիքի փրկության» ժամանակ քայլում էր, երգում էր՝ իմ հող ու ջուր, իմ հող ու ջուր, հիմա Ամերիկաներում ֆռֆռում ա: Ո՞ւր է էդ աչքերից արցունք եկողներից մեկը»:
Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին աղմկել։

Վիգեն Խաչատրյանը իրեն ընդհատող ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց լռել. «Հաշիվ տվեք ձեզ, լռեք, երբ խոսում է կոլեգան»:

Մանրամասները՝ տեսանյութում։