«Ձեր քվեարկելը հետաքրքում ա մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը». Մամիջանյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
14.08.2026 | 19:52
Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 19:40
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
14.08.2026 | 19:27
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
14.08.2026 | 19:13
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի
14.08.2026 | 19:00
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է տնտեսական ճնշման ուժգնացմամբ
14.08.2026 | 18:55
ՀԷՑ-ի դիմումով բարձրանալու է հոսանքի գինը. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:47
Իսլամ Մախաչևը և Իան Հարին կշռվել են տիտղոսային մենամարտից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:40
Դատախազը ձեր հետևից գալու է, ձեր թեկնածությունն առաջադրելիս սա հաշվի առե՞լ եք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:35
Գարեգին Բ Կաթողիկոսի գործով նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին
14.08.2026 | 18:24
Դավիդ Թավադյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Բոլորը

Խորհրդարանում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացրեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմեց Մամիջանյանին՝ նշելով․ «Անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատն է, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք քվեարկում։ Այսինքն՝ դուք ընդհանրապես բովանդակային առումով հարցերին չեք նայում եւ քաղաքական պրիզմայով եք դիտարկում բոլոր որոշումները։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու ու ինչ ակնկալիքներ ունեք Տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»։

Մամիջանյանն ի պատասխան նշեց․ «Ես ասել եմ, որ ձեր կառավարության կողմից երկրին բացի չարիքից՝ ուրիշ բան բերելը շատ բարդ է։
Ինչ վերաբերում է տիկին Սարգսյանի թեկնածության մասով, մենք վստահ ենք, որ նրա նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին օգուտ է բերելու։ Թե ինչպես դուք կքվեարկեք, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց համենայնդեպս՝ երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»։
«Եթե ձեզ քիչ է հետաքրքրում, թե մենք ոնց կքվեարկենք, ինչի՞ համար եք ընդհանրապես թեկնածությունն առաջադրել։ Եթե դուք համարում եք, որ բոլոր պետական ինստիտուտները հակապետական, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ ու որակներ ունեն, մի հոգով այնտեղ ի՞նչ հարց եք լուծելու»,- հարցրեց Թունյանը։

Մամիջանյանն արձագանքեց․ «Ես ասացի, որ ՔՊ-ն է չարիք բերում, ես բացարձակ չորակավորեցի այն պրոֆեսիոնալներին, որոնց հույսով շարունակվում է պետության ինստիտուտների գործունեությունը։ Այն օրենքները, որոնք ձեր իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետեւանք են ունենալու, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են այնպիսի խայտառակ բացթողումներով ու տրամաբանությամբ, որ հաճախ ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է։ Ու որոշ պարագայում մենք փորձում ենք գտնել որեւէ լավ բան, որ երկիրը շարունակի գոնե գոյատեւել, մինչեւ ձեզանից ազատվենք»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով Մամիջանյանին, նկատեց, որ թեկնածուն կընտրվի, եթե ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի․ Հհետեւաբար հարց՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի, թե՞ ոչ, որովհետեւ ձեր ասածից բխում է, որ դա ձեզ չի հետաքրքրում»։

Մամիջանյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությանը եւ այդ ինստիտուտին կլինի օգուտ, եթե Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում։ «Իրոք, ձեզանից որեւէ մեկն ակնկալիք ունի, որ ես պետք է գամ ու խնդրեմ, որ քվեարկե՞ք մեր թեկնածուի օգտին։ Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Երբ Ռուբինյանը պնդեց, որ Մամիջանյանի խոսքից չի հասկացվում՝ իրենց հետաքրքրո՞ւմ է՝ կընտրվի իրենց թեկնածուն, թե՞ ոչ, Մամիջանյանըն ընդգծեց․ «Ես գիտեի, որ Ազգային ժողով եմ գալիս զեկուցելու, ոչ թե դպրոցական հանդեսի․․․ Նորից կրկնեմ՝ ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի՝ հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետեւ վստահ եմ, որ իր փորձը կկարողանա ներդնել՝ իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար։ Բայց թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»։

«Տիկին Սարգսյան, ավելի լավ է ձեզ չներկայացներ պարոն Մամիջանյանը»,- նշեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։