Ասում եք՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց 5 տարի է՝ վրեժ եք լուծում նույն քաղաքացիներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

«Այլևս անհանդուրժելի է այս իշխանությունների մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ բռնության տարբեր դրսևորումները»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ վերջին շրջանում ապշել են՝ տեսնելով, թե ինչպես է իշխանական պատգամավոր սոցցանցերում կանանց հետ նամակագրության մեջ սեռական բնույթի հայհոյանքներ կիրառում, ինչպես է ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին թքում և շարունակում պաշտոնավարել։ Ըստ նրա, տրամաբանական էր, որ այսպիսի դրսևորումների շղթան չի ավարտվելու, քանի դեռ թվարկած դեպքերն իրավական գնահատականի չեն արժանացել։

«Անպատժելիության մթնոլորտի հետևանք էր նաև Դիլիջան քաղաքի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու սարսափելի դեպքը։ Սրան հաջորդեց ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից առողջակաան խնդիրներ ունեցող երիտասարդ տղային ծեծելու, աչքին գազ փչելու դեպքը։ Ի դեպ, սույն անձը նախկինում արված տեսանյութում խոստովանում է նաև, թե ինչպես է լկտիաբար խոսել 7-ամյա արցախցի երեխայի հետ, նրան մեքենայից իջեցրել, սպառնացել նրա ընտանիքին։

Այս դեպքերը չմարսած՝ լսեցինք Գյումրու քաղաքապետարանում քաղաքացու հանդեպ կիրառված բռնության դեպքի մասին, որի ընթացքում աշխատակիցն ասել էր՝ մենք իշխող կուսակցություն ենք, չգիտե՞ս, որ օրենքը մենք ենթ թելադրում»,- նշեց պատգամավորը։

Նա խոսեց նաև ոստիկանների կողմից բռնության դեպքերի մասին, մասնավորապես օրերս ոստիկանության բաժանմունքում բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքի մասին. «Բռնություն կիրառած ոստիկանը պետք է խոստորեն պատժվի՝ բացառելու համար փաստաբանական համայնքի որևէ ներկայացուցչի հանդեպ նման ամոթալի և հանցավոր վարքագիծը»։
«Վախի մթնոլորտը, քաղաքական ճնշումները օրեցօր թափ են ստանում։ Մինչև ո՞ւր կարող է հանել երկրում տիրող բեսպրեդելը։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից խոսողները բռնության հանդեպ նման հակումներ ունեն։
Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք։ Ասում եք՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց հինգ տարի է վրեժք եք լուծում նույն քաղաքացիներից»,- ընդգծեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։