ԿԲ նախագահը՝ ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների վճարումները արգելափակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

ՀՀ ԿԲ-ն բանկերին չի ուղղորդում որևէ գործողության։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների վճարումները արգելափակելու մասին տեղեկատվությունը։

«Մենք միայն հորդորում է աշխատել միջազգային լավագույն փորձի շրջանակներում։ Այսինքն՝ ճանաչեն իրենց հաճախորդին, ճիշտ կարողանան գնահատել ռիսկի ախորժակը և բնականաբար, ճիշտ կարողանան իրականացնել այն գործառնությունները, որոնք բնորոշ են բանկային համակարգին»,- նշեց ԿԲ նախագահը։

Գալստյանը հիշեցրեց, որ նախորդ տարի «հակառակ խոսակցությունները» կային՝ հայկական բանկերը հիպերակտիվ են հաճախորդներ ներգրավելու հարցում, արդյոք դա չի՞ հանգեցնելու պատժամիջոցների տակ հայտնվելու էական ռիսկերի։ Այդ ժամանակ ևս, ըստ ԿԲ նախագահի, բանկերին հորդորել են ճիշտ կառավարել իրենց ռիսկերը։

«Հիմա գործողություններ, որոնք ուղղված են ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել նաև որոշակի կոնտրագենտների (պայմանագիր կնքողների) հետ հարաբերությունների խզման, հարաբերությունները կարող են հանգեցնել նրան, որ որոշակի փոխանցումներ չարվեն։ Դա կարող է պայմանավորված լինել ոչ միայն բանկերի ինքնուրույն որոշմամբ, այլ՝ նաև այն թղթակից բանկերի որոշմամբ, որոնց հետ իրենք աշխատում են։ Օրինակ՝ փոխանցումը գնում է արտասահմանյան բանկի միջոցով, և արտասահմանյան բանկի կողմից կա պահանջ, որը պիտի հայկական բանկը կատարի։

Որոշակի գործընկերային հարաբերություններ հաճախորդների հետ կարող են խզվել, փոխվել, մեծանալ կամ փոքրանալ՝ կախված իրադարձությունների զարգացումից։ Կարող են դեպքեր լինել, որ դա կապված լինի պատժամիջոցների հետ։ Կարող են դեպքեր լինել, որ կապված չլինի պատժամիջոցների հետ, ուղղակի կոնտրագենտը չկարողանա ներկայացնել փաստաթղթերի այն ամբողջական շրջանակը, որը պետք է բանկին լիակատար համագործակցության տեսանկյունից»,- նշեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։