Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու երկկողմ համագործակցությունը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ագնե Բիլոթաիտեի հրավերով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում է։

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 12-ին Լիտվայի հանրապետության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ եղավ նաև Լիտվայի ներքին գործերի համակարգի կառուցվածքին և բարեփոխումներին։

«Ագնե Բիլոթաիտեն բարձր գնահատեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով այս տարվա մայիսին մեկնարկած Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ Ներքին Գործերի նախարարության կազմավորմանը և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը՝ ի դեմս Եվրոպական միության և, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։