«Պատին բեկորի հետքեր կային»․ մանրամասներ Ազատի կացարանի զննությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում երեկ կրկին տարածքի զննություն է իրականացվել․ մասնակցել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն ու ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները։

Ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասում է՝ ոչ միայն չեն ստացել իրենց հարցերի պատասխանները, այլև նոր հարցեր են ծագել։ Ըստ նրա՝ հակասություններ կան քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների   միջև։

«Ինչպես առաջին օրը, այնպես էլ այսօր կասկածի տակ է դրվում պաշտոնական վարկածը և, ըստ էության, պատասխանատուների շրջանակն այս գործում շատ ավելի մեծ է»,- ասում է Նորիկյանը։

Որպես ասվածի հիմնավորում՝ Նորիկյանը նշում է այս ամիսների ընթացքում ամենահաճախակի բարձրացված հարցերից երկուսը․ ինչո՞ւ չի պահպանվել դեպքի վայրի անձեռնմխելիությունը և ինչո՞ւ են զինծառայողների դիերը դուրս բերվել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի կողմից դեպքի վայրի զննության։

Զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը որոշ մանրամասներ է պատմում դեպքի վայրի զննությունից ու պաշտոնյաների պատասխաններից։

«Նշեցին, որ երեխեքից մեկը մահճակալի տակ է եղել, բայց ինչի պիտի՞ մտներ մահճակալի տակ, պատճառաբանեցին, իբր, ինքնապաշտպանական բնազդով»,- պատմում է Կիրակոսյանը։

Զոհված զինծառայողի հայրը կասկածներ ունի, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որպեսզի գործն ավելի խճճվի։ Օրեր առաջ էլ տուժող կողմը հանդիպել էր Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։ Հանդիպման մանրամասները հայտնի չեն, բայց ներկա է եղել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, որը ողբերգական դեպքի հաջորդ օրը հայտարարել էր, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերել են մահճակալների վրա։

Գնդապետ Սարոյանի հայտարարությունից ավելի քան երկու շաբաթ անց զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը հերքել էր Սարոյանին՝ ասելով, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դին՝ նախասրահում: Հանդիպման ժամանակ Սարոյանը նշել է, որ սխալ է հասկացել, դրա համար է այդպիսի հայտարարություն արել։ Կիրակոսյանն ասաց, որ դրանից հետո Սարոյանն ազատման դիմում է գրել, բայց այն չի ստորագրվել։

Գաբրիել Կիրակոսյանը պնդում է՝ երեկ ուսումնասիրության ժամանակ կացարանի նախասրահի պատին բեկորի հետքեր են նկատել, որ մինչ այս չէին տեսել։ Վառարանը տեղադրված է եղել հենց այդտեղ։

Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը բավարարել էր դիակների լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու՝ տուժող կողմի միջնորդությունը։ Դեռ հայտնի չեն «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական, նյութագիտական, դատաապրանքագիտական» համալիր փորձաքննության եզրակացությունները։

Հրդեհի գործով 5 մեղադրյալներից 3-ը, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան