«Զատիկ» կենտրոնում գրանցված խախտումներում հանցակազմ չեն գտել․ դիտորդները վրդովված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում դիտորդական խմբի, ապա նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից արձանագրված խախտումների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ին հայտնեց Քննչական կամիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ իրենք միայն Գլխավոր դատախազությունից դիտորդ խմբի զեկույցն են ստացել, ուսումնասիրել, ինչից հետո քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել՝ հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Չնախաձեռնելու մասով օրինականությունը հաստատվել է Դատախազության կողմից, այնինչ, խնամքի կենտրոնում արձանագրված պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է՝ գրանցվել են ինքնավնասման փորձեր, հոգեբանական և ֆիզիկական բռնության բազմաթիվ դեպքեր, անչափահասի հղիության դեպք։

Ուշագրավ է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Դիտորդական խմբի զեկույցից շաբաթներ անց հայտարարում էր, թե խնդիրների մի մասը լուծվել է։

Մեկ ամիս առաջ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գրասենյակի ներկայացուցիչների հետ չհայտարարված այց էր կատարել «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն. արձանագրված խնդիրներին արտահերթ զեկույցում գրեթե նույնությամբ ականատես են եղել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։

«Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Հաստատության ներսում, որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ։ Զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը։ Առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան»,- նշվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Հրապարակված արտահերթ զեկույցում դիտորդներն առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել կենտրոնում խնամք ստացող հղի դեռահասի խնդրի ուղղությամբ։ Նրա մասով հակասական տեղեկություններ են տրամադրվել, որոնք մտահոգության առիթ են տվել խմբին։

Մինչդեռ, աջակցության կենտրոնի հոգեբան Արևիկ Օհանյանը պնդում է՝ իրենց մոտ տեղափոխված դեռահասը 11 շաբաթական հղի է եղել, կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:

Ի վերջո, ի՞նչ պետք է անեին պատկան մարմինները, որտե՞ղ են թերացել և ինչպե՞ս պետք է արձագանքեին դեպքին։ Մուշեղ Հովսեփյանը ցավով արձանագրում է՝ արտահերթ զեկույցից մեկ ամիս անց այցի արդյունքները գրեթե նույնն են եղել։

Ամիսներ շարունակվող այս ահազանգերից հետո օրեր առաջ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով «Զատիկ» կենտրոն են այցելել Գլխավոր դատախազությունից։ Դատախազության ներկայացուցիչներն ուսումնասիրել են հաստատության խնամքի տակ գտնվող երեխաների կեցության պայմանները, առանձնազրույց ունեցել տնօրինության, մանկավարժական կազմի և կենտրոնի սաների հետ, սակայն դատախազներն իրավական գնահատական տալու համար որևէ խախտում, փաստորեն, չեն հայտնաբերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան