Բաքուն նշել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման պայմանը

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանը «դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ ահաբեկչական գործողության գործի հետաքննության ավարտն է՝ հանցագործության մեղավորներին ու պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանիի հայտարարությունները, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Ինչ վերաբերում է մեր դեսպանատան աշխատանքի վերականգնմանը, որը դադարեցրել է գործունեությունը այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ապա նշում ենք, որ Ադրբեջանը սպասում է այս գործի հետաքննության ավարտին։ Ահաբեկչության հեղինակները և պատվիրատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն ամենախիստ ձևով։ Ադրբեջանական կողմը պետք է վստահ լինի, որ դեսպանատան անվտանգ գործունեության պայմանները կան»,- ասել է Հաջիզադեն։

Նա նաև նշել է, որ վերջին շրջանում իսկապես մի շարք շփումներ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև։

«Արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել՝ կապված հայտնի իրավիճակի հետ»,- ասել է Հաջիհադեն։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին այսօր ճեպազրույցում անդրադարձել էր Ադրբեջանի հետ լարված հարաբերություններին ու երկու երկրների ԱԳ նախարարների վերջին բանակցություններին։ Նա նշել էր, որ կողմերը քննարկել են լարվածությունը կառավարելու և վեճերը լուծելու ուղիները։

Էմմա Չոբանյան